
Մեկնարկել է Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը

Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը։ Պուտինը մեծ մամուլի ասուլիս է տալիս արդեն 12-րդ անգամ։
Ասուլիսի ընթացքում Պուտինն ավանդաբար պատասխանում է Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերին:
Միջոցառման լուսաբանման նպատակով հավատարմագրվել է ավելի քան 1400 լրագրող:
Պուտինի նախորդ ասուլիսը տևել է 3 ժամ 10 րոպե։ Այդ ընթացքում Ռուսաստանի նախագահը պատասխանել էր 47 հարցի:
Լրագրողներին ողջունելուց անմիջապես հետո ՌԴ նախագահն առաջարկեց անմիջապես անցնել հարցուպատասխանին։
Պուտինը հայտարարեց, որ 2016թ. ՌԴ-ում ինֆլյացիան կլինի 5,5% մակարդակում, ինչը, նրա խոսքով, ռեկորդային ցածր մակարդակ է։
Անցած տարի բյուջեի դեֆիցիտը կազմել է 2,6%, իսկ այս տարի ցուցանիշը կկազմի 3,7%, ինչը, ըստ Պուտինի, բավական ընդունելի մեծություն է։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը 2016թ. կկազմի 0,5-0,6%։