«Թուրքիայի և Իրանի նախագահները կարևոր դեր են խաղացել Հալեպի ազատագրման հարցում». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է նաև Հալեպի ազատագրման մասին լրագրողներից մեկի հարցին։
Նրա խոսքով՝ Թուրքիայի և Իրանի նախագահները մեծ դեր են խաղացել Սիրիայի Հալեպ քաղաքի ազատագրման հարցում։
Նա կարևորել է այն, որ արևելյան Հալեպի ազատագրման վերջին փուլը անցկացվել է առանց ռազմական գործողությունների։
«Հալեպից մարդկանց տարհանումն աշխարհում խոշորագույն միջազգային մարդասիրական ակցիա էր»,- հայտարարել է Պուտինը։
Նրա խոսքով՝ քաղաքի ազատագրումը անհնար կլիներ առանց Ռուսաստանի մասնակցության, հատկապես վերջին փուլում։