Բաժիններ՝

Մոսկվայում շտապ հոսպիտալացրել են Յուրի Լուժկովին. ԶԼՄ-ներ

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն այսօր շտապ հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկը։ Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և ներկայումս պայքարում են նրա կյանքի համար, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով բժշկական շրջանակներում աղբյուրին։

«Յուրի Միխայլովիչը իսկապես հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկը։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքներից մեկում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Լուժկովի մամուլի քարտուղարը ավելի վաղ հերքել էր Մոսկվայի նախկին քաղաքապետի հոսպիտալացման մասին լուրերը։

Լուժկովը ղեկավարել է Մոսկվան ավելի քան 18 տարի։ Նա 5 անգամ զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը։

2010թ. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր հրամանագրով նրան ազատեց Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031