Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակը ազատ է արձակվել

Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը ներկայացնող Փերվին Բուլդանը, որը ձերբակալվել էր թուրքական ոստիկանության կողմից, վկայությունների տալուց հետո ազատ է արձակվել, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ կուսակցությունը տեղեկացրել էր, որ Փերվին Բուլդանը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից։

«Թուրքիայի փոխխոսնակ, Ստամբուլից մեր պատգամավոր Փերվին Բուլդանը այս առավոտյան անօրինական կերպով ձերբակալվել է Ստամբուլի իր տանը»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի դատախազության հրամանով ձերբակալվել էր «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության 15 պատգամավոր, այդ թվում՝ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, որոնց թուրքական իշխանությունները մեղադրում են «Քրդական աշխատավորական» կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս