Հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում չարագործը բեռնատար-պիկապով մեծ արագությամբ մի քանի թաղամաս է անցել հեծանվորդների համար առանձնացված գոտիով, որը ավտոճանապարհից բաժանված է արգելապատնեշով, եւ վրաերթի ենթարկել բոլոր նրանց, ովքեր հանդիպել են իր ճանապարհին:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Կատալոնիայի ղեկավարի պարտականությունների կատարումից հեռացված Կառլես Պուչդեմոնը նոյեմբերի 2-ին չի ներկայանա Իսպանիայի ազգային դատական կոլեգիա՝ ցուցմունքներ տալու:
Իրանը դատապարտել է Նյու Յորքում իրականացված ահաբեկչական գործողությունը՝ ցավակցություն հայտնելով հարձակման զոհերի ընտանիքներին:
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Արցախի հարցի շուրջ ընթացող բանակցությունները ոչ թե կարգավորման, այլ կոնֆլիկտի մենեջմենթի մասին են։
Նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, դրանցից 3-ում` համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ թվով 34 համայնքներ խոշորացված են, այսինքն` ընտրություններին ընդհանուր կմասնակցեն 359 համայնքներ: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` նշելով, որ տեղամասեր լինելու են բոլոր բնակավայրերում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 31-ին ելույթ է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանը՝ Արեւելյան գործընկերության ապագայի եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որը գտնվում է Բրյուսելում, քաղաքական փախստական չէ:
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ցավակցություն է հայտնել Նյու Յորքում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ եւ խոստացել է աջակցել այդ հանցագործության հետաքննությանը, որի կատարման մեջ կասկածվում է Ուզբեկստանից սերված անձը:
Կալիֆոռնիայի հյուսիսում այս աշնանը մոլեգնած ավերիչ անտառային հրդեհներից ունեցվածքի վնասվելու պատճառով ապահովագրական ընկերություններ դիմումների գումարը գերազանցել է ռեկորդային 3,3 մլրդ դոլարի նշագիծը։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 31-ին ազգային խորհրդարանի նիստին եկել է պատկերապատումների հերոս Սուպերմենի հագուստով, որով քաղաքական գործիչը պատրաստվում էր նշել Հելոուինի տոնը:
Թուրքիայում «Անադոլու Կուլտուր» հասարակական կազմակերպության նախագահ, գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան 13 օր ձերբակալված մնալուց հետո կալանավորվել է:
«Մինչև այս տարվա վերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Օրերս մենք սպասում ենք նոր մատակարարումներ, և մինչև տարվա վերջ մենք կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»:
Թուրքիայի Բաթման քաղաքի «Արամ Տիգրանի անվան զբոսայգու» մուտքում տեղադրված ցուցանակից, որի վրա նշված է զբոսայգու անվանումը, անհայտ անձիք ջնջել են հայազգի հայտնի երաժիշտ Արամ Տիգրանի անունը:
Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը վերաբացել է կայքը, որտեղ նա ներկայանում է որպես տարածաշրջանի առաջնորդ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ, այսօր՝ նոյեմբերի 1-ին, կազմակերպել էր գործարար համաժողով՝ նվիրված գյուղատնտեսությանը: Համաժողովի նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն ու կապերի ձևավորումն էր:
Սինձո Աբեն նոյեմբերի 1-ին վերընտրվել է Ճապոնիայի կառավարության ղեկավար:
Ֆրանսիան դադարեցնում է արտակարգ դրության երկամյա ռեժիմի գործողությունը, որը սահմանվել էր 2015 թվականի նոյեմբերին:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում 112 կասկածյալի ձերբակալելու մասին որոշում է կայացրել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնել է, որ համակողմանի աջակցություն կցուցաբերի Նյու Յորքի ոստիկանությանը հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության գործում:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերներից մեկը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել է զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե դերասանն իր հետ միասին փորձել է բացել է Մոսկվայի Մալոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանի դուռը եւ ձերբակալվել է ոստիկանության կողմից։
Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում հոկտեմբերի 31-ին տղամարդը փոքր բեռնատար մեքենայով մեծ արագությամբ քշել է Մանհեթնի անցորդների և հեծանվորդների վրա: Մեքենան մի քանի թաղամաս սլացել է հեծանվորդների համար նախատեսված ճանապարհով և կանգ է առել միայն դպրոցական ավտոբուսին բախվելուց հետո: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, կատարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վնասվածքներ են ստացել ավելի քան 12-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի ղեկավարած բնապահպանության նախարարությունը մտադիր է առաջիկայում արգելել Հայաստանի 22 գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Պատճառը ՀԷԿ-երի կողմից գետերին հասցված էկոլոգիական վնասներն են:
Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել 9gag ժամանցային պորտալի Instagram-օգտահաշվում հրապարակված տեսահոլովակի վրա, որտեղ անհայտ պարկուրիստը մագլցում է սյուներով:
Վլադիվոստոկի «Սադգորոդ» կենդանաբանական այգում Տեսսի անունով ոսկեգույն ռետրիվերն ստանձնել է վերջերս ծնված աֆրիկյան ընձառյուծի էգ ձագի խնամքը:
Հնդկաստանի Ռաջասթանի նահանգի Ուդայփուր քաղաքի մերձակայքում բռնված չորսմետրանոց պիթոնը շան դիակ է դուրս թքել:
Հնդիկ վիրաբույժներն ավելի քան 600 մեխ են հանել հիվանդի ստամոքսից, որը տառապում է հոգեկան խանգարմամբ:
Հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է Մոսկվայում իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարան մտնելու փորձի ժամանակ:
Ավակովի որդուն ձերբակալել են Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ներկայացուցիչների կողմից անցկացված խուզարկությունից հետո: