
Հնդկաստանում չորսմետրանոց պիթոնը մի ամբողջ շուն է դուրս թքել

Հնդկաստանի Ռաջասթանի նահանգի Ուդայփուր քաղաքի մերձակայքում բռնված չորսմետրանոց պիթոնը շան դիակ է դուրս թքել:
Այս մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը: Վիթխարի սողունին նկատել են Ումարդա գյուղում կովի գոմի մոտ: Տեղացի բնակիչներն օգնության են դիմել Վայրի կենդանիների եւ բնության փրկության ոչ առեւտրային ընկերությանը:
Ժամանած փրկարարները բարձրացրել են պիթոնին անվտանգ տեղ տանելու համար, բաց սողունն սկսել է խեղդվել: Կազմակերպության աշխատակիցները վախեցել են, թե պիթոնը կսատկի, բայց նրան հաջողվել է երախից դուրս գցել իր որսին: Փրկարարական գործողությունը տեւել է շուրջ կես ժամ: Պիթոնին տարել են Բագդարա բնայգի եւ ազատ արձակել: