Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական համակարգն անցել է զարգացման բավականին հետաքրքիր և դեռ խորն ուսումնասիրման կարիք ունեցող ուղի: Այն, բնականաբար, ազդված է եղել հայ հասարակության իրավագիտակցության և քաղաքական մշակույթի օբյեկտիվ առանձնահատկություններով՝ պայմանավորված ԽՍՀՄ-ի գոյության 70-ամյա ժամանակաընթացքում միակուսակցական, տոտալիտար հասարակական-քաղաքական կարգի առկայությամբ և անկախ ու ժողովրդավարական պետականության ավանդույթների բացակայությամբ:
Նյու Յորքի կենդանաբանական այգում ցուցադրել են ձնահովազի ձագին: Տեսանյութում երեւում է, թե ինչպիսին է փոքրիկ գիշատիչը։
Դանիայի կառավարությունը որոշում է ընդունել դեպի Մեծ Բրիտանիա ձգվող Viking Link հաստատուն հոսանքի մալուխ անցկացնելու վերաբերյալ, որն ամենաերկարը կդառնա աշխարհում:
Անցած շաբաթ խորհրդարանում և խորհրդարանից դուրս բավական բուռն քննարկումներ ծավալվեցին «Զինապարտության մասին» օրենքի նախագծի շուրջ։ Առաջարկվող օրինագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ուսման նպատակով տրամադրվող տարկետման կարգում՝ ըստ էության վերացնելով տարկետման իրավունքը, իսկ նման իրավունքից օգտվողների համար զինվորական ծառայությունը դարձնելով երեք տարի։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Կիեւում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ փուլին:
Բելգիայի Անտվերպեն քաղաքի թաղամասերից մեկում բախում է տեղի ունեցել տեղի թուրքերի և քրդերի միջև: Ըստ թուրքական «Hürriyet» թերթի կայքի՝ բախման ժամանակ վիրավորվել է 4 մարդ, որից մեկը ոստիկան է: Ազգությամբ 40 թուրք բերման են ենթարկվել և հարցաքննվել:
Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան հոկտեմբերի 30-ին հայտարարել է Կատալոնիայի այն քաղաքական գործիչների դեմ հայց ներկայացնելու մասին, որոնք առնչություն ունեն տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակման հետ:
Իրանն սկսել է շահագործել սեփական արտադրության Afagh («Հորիզոն») ռադիոտեղորոշման համակարգը:
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կրկին հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, որը կազմել է Bloomberg գործակալությունը:
Կատալոնիայի Ժեներալիտետի (գործադիր իշխանություն) առանձին անդամներ, որոնք ավելի վաղ աշխատանքից հեռացվել էին Իսպանիայի կառավարության կողմից, հոկտեմբերի 30-ին եկել են իրենց աշխատատեղեր եւ Համացանցում զետեղել դա հաստատող լուսանկարներ:
ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում տեղատարափների եւ սաստիկ քամու պատճառով առանց էլեկտրականության մնացած մարդկանց թիվն ավելացել է մինչեւ 930 հազար:
Կատալոնացիների միայն երրորդ մասն է հանդես գալիս Իսպանիայից տարածաշրջանի անկախանալու օգտին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ բանակցորդ Ստաֆան դե Միստուրան չի մասնակցում արաբական հանրապետության իրադրության կարգավորմանը նվիրված Աստանայի յոթերորդ միջազգային հանդիպմանը:
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալութան թուրքական ծառայությանը:
Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը, կարող է անցկացվել Սոչիում նոյեմբերի կեսերին, դրան կարող է մասնակցել ավելի քան հազար մարդ:
Իսպանիայի կառավարության անդամները, որոնք վարչապետ Մաիրանո Ռախոյի կարգադրությամբ ձեռնամուխ են եղել Կատալոնիայի կառավարմանը, չեն պլանավորում փոփոխություններ մտցնել Կատալոնիայի գործադիր իշխանության մարմիններում գոյություն ունեցող հիերարխիայում:
Թուրք հայտնի դերասանուհի Հազար Էրգյունչլուն «Քուրդիսատանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մասին փաստագրական ֆիլմը սոցիալական կայքի իր էջում հրապարակելուց հետո բերման է ենթարկվել:
«Պայմանավորվե՞լ են ինչ-որ բանի մասին Ժնևում։ Եթե ակտիվացում համարենք տարբեր հանդիպումները, ապա դրանք կարող են ամեն պահի տեղի ունենալ, բայց արդյո՞ք դա կնշանակի, որ ադրբեջանական կողմը փոխել է ռազմավարությունը»։
Հաջորդ տարվա բյուջեով կենսաթոշակներն ու նպաստները չեն բարձրացվել, բայց այս 2 տարվա տվյալով ունենք ընդհանուր 6.7% գնաճ: Ինչպես այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ նշեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, եթե թոշակներն ու նպաստները չեն բարձրացնում, սա նշանակում է, որ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության նվազեցման, այլ աղքատության մեծացման քաղաքականություն:
«Ինձ համար վերջին տարիների բյուջեի հիմնական գլխավոր ցուցանիշը եղել է ընթացիկ և կապիտալ ծախսերի հարաբերակցությունը: Ցավոք, մենք վերջին տարիներին կապիտալ ծախսերի փոքր չափաբաժին էինք ունենում, ընթացիկը կայուն մնում էր: Հաջորդ տարի 100 մլրդ-ով ավելացնելու ենք բյուջեն, և դա գնալու է կապիտալ ծախսերին»։
«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ գրառումից հետո բարձրացած աղմուկը պետք է պատշաճ պատասխաններ ստանա, որովհետև լայնորեն տպավորություն կա, որ տիկին Խաչատրյանը խոսում էր պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանի մասին: Անկախ ամեն ինչից այս իրավիճակում պաշտպանության նախարարը պետք է հստակ պարզաբանումներ տա 1992 թ. իր բանակ չզորակոչվելու մասին, և լավ կլինի, որ դրանք լինեն ոչ թե բանավոր, այլ փաստաթղթային»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը հոկտեմբերի 30-ից պաշտոնապես շահագործման կհանձնվի:
«Այս պահին ինտրիգը ոչ թե փաստաթղթի հետ է կապված, այլ, որքան էլ տարօրինակ է՝ Կատալոնիայի իրադարձությունների։ Կան եվրոպական մի շարք երկրներ, որոնք փորձում են քաղաքականացնել գործընթացը։ Բանակցությունները շարունակվում են, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կկարգավորվի հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին, այս մասին ասաց Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը։
ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեների ղեկավարները եռակողմ հանդիպում են անցկացրել, որի արդյունքներով՝ համատեղ հայտարարության մեջ ԿԺԴՀ-ից պահանջել են ձեռնպահ մնալ սադրանքներից եւ հրաժարվել զանգվածային բնաջնջման զենքի ստեղծումից:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւg իր լիազորությունների ժամկետի լրանալուց մեկ ամիս առաջ կարճատեւ արձակուրդ է վերցրել:
«Ախ, իմ ցանկությունների մասին որ դուք իմանայի˜ք: Տարբեր ժամանակներում մամուլը գրել է, որ ես դառնալու եմ հանրապետության նախագահ, գրել է, որ դառնալու եմ ոստիկապետ: Մամուլը շատ բան կարող է գրել: Նման հարց իմ հեռու մտքերում էլ չի եղել»,- այսօր ԱԺ ճեպազույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերի մասին, որ 2018-ից հետո նա դառնալու է ՀՀ փոխվարչապետ:
ԱՄՆ-ը հոկտեմբերի 30-ին սկսում է ռազմավարական միջուկային ուժերի «Գլոբալ որոտ» (Global Thunder) զինավարժանքները, որոնց ընթացքում կմշակվեն գլոբալ հարվածի եւ հակահրթիռային պաշտպանության միջոցների գործողությունները:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրաժարվել է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ անցած ամսին Նյու Յորքում անձնական հանդիպում անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլիսներում:
Պարսից ծոցի երկրները Կատարի հետ առճակատման մեջ են մտել նրա անկախ դիրքորոշման պատճառով եւ ձգտում են երկրի վարչակարգի փոփոխման, բայց Կատարը երբեք չի հրաժարվի իր անկախությունից, թեեւ ցանկանում է, որ հակամարտությունը լուծվի:
Առնվազն վեց մարդ է զոհվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Չեխիայում «Հերվարտ» փոթորկի եւ դրա առաջացրած հեղեղումների պատճառով: