Բաժիններ՝

Իրական Սարդ-մարդու անհավատալի ճարպկությունը ցնցել է համացանցը

Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել 9gag ժամանցային պորտալի Instagram-օգտահաշվում հրապարակված տեսահոլովակի վրա, որտեղ անհայտ պարկուրիստը մագլցում է սյուներով:

«Ես նույնիսկ պատկերացնել չէի կարող, որ դա հնարավոր է»,- նշել է օգտատերերից մեկը։ Տեսահոլովակում, որը մեկ օրվանից էլ պակաս ժամանակում վեց միլիոնից ավելի դիտում է հավաքել, պարկուրիստը մագլցում է շենքի պատշգամբ՝ թռչելով սյուների միջեւ: Երիտասարդի առաջին փորձը չի ստացվում. վերջին պահին նա պոկվում է եւ թռչում ցած՝ ասֆալտի վրա, բայց հաջողությամբ իջնում է եւ վերստին փորձում: Երկրորդ անգամ ամեն ինչ հաջող է ստացվում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս