
Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է կնոջ տուն մտնելու փորձի ժամանակ

Հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է Մոսկվայում իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարան մտնելու փորձի ժամանակ, հաղորդում է dni.ru- ն: Դերասանը փորձել է որոշ իրեր վերցնել:
«Դա Արմեն Բորիսովիչի կնոջ սեփականությունն է, Ջիգարխանյանն այդ բնակարանի նկատմամբ ոչ մի իրավունք չունի: Նա իր ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի հետ, ցանկանում էր բացել կողպեքները և կոտրել դուռը: Բնականաբար, դեպքի վայր ժամանած ոստիկանության ջոկատը բռնել է դերասանին»,- հաղորդել է Արմեն Ջիգարխանյանի կնոջ մտերիմ ընկերուհին:
Վերջինս հայտարարել է նաև, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դերասանը մի քանի օր ապրել է թատրոնի իր աշխատասենյակում, իսկ հետո ընկերները նրա համար 3-սենյականոց բնակարան են վարձել: