Բաժիններ՝

Կանադայի վարչապետը խորհրդարանի նիստին ներկայացել է Սուպերմենի հագուստով. CTV

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 31-ին ազգային խորհրդարանի նիստին եկել է պատկերապատումների հերոս Սուպերմենի հագուստով, որով քաղաքական գործիչը պատրաստվում էր նշել Հելոուինի տոնը: Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:

Կառավարության ղեկավարը նիստերի դահլիճին, որի մոտ կանգնած էին լրագրողները, մոտեցել է կապույտ աշխատանքային կոստյումով եւ սպիտակ վերնաշապիկով՝ կարմիր փողկապ կապած: Նա դրել էր սեւ շրջանակով մեծ ակնոց, իսկ վարչապետի մազերը սղալված էին գելով: Հենց այս տեսքն ունի Քլարկ Քենթը, ինչպես Սուպերմենին կոչում են առօրյա կյանքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս