Բաժիններ՝

«Նա իջել է ցած, խոսել տնային կառավարչության ներկայացուցչի հետ և հեռացել». Ջիգարխանյանի ընկերը մեկնաբանել է դերասանի ձերբակալման վերաբերյալ հաղորդումները

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերներից մեկը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել է զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե դերասանն իր հետ միասին փորձել է բացել է Մոսկվայի Մալոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանի դուռը եւ ձերբակալվել է ոստիկանության կողմից։

Զանգվածային լրատվամիջոցները հաղորդել էին, թե ոստիկանները Ջիգարխանյանին ձերբակալել են այն պահին, երբ հանրահայտ դերասանն իր ընկեր Սողոմոնյանի հետ փորձել է բացել Մալոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանի կողպեքը, որտեղ նա ապրում էր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ: Բնակարանը կնոջ սեփականությունն է:

«Հերթական հերյուրանքը: Արմեն Բորիսովիչը բնակարան է բարձրացել տեղի բնակշահագործման գրասենյակի ներկայացուցչի հետ, որպեսզի մտնի եւ վերցնի իր փաստաթղթերը: Վիտալինան ոչ մի փաստաթուղթ չէր տվել, ներառյալ արտասահմանյան անձնագիրը, կենսաթոշակի վկայականը, բժշկական ապահովագրության վկայականը, բայց կողպեքները փոխված էին: Նա իջել է ցած, խոսել տնային կառավարչության ներկայացուցչի հետ եւ հեռացել:

Ոչ մի կարգախումբ էլ չի եղել, ես, ի դեպ, նույնպես այդ ժամանակ Մոսկվայում չէի, իսկ Արմեն Բորիսովիչի հետ հեռախոսակապի մեջ էի»,- ՌԻԱ Նովոստիին պատմել է Սողոմոնյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս