Բաժիններ՝

Ուկրաինայում ձերբակալվել է Արսեն Ավակովի որդին

Ինչպես հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները, այսօր Ուկրաինայում ձերբակալվել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդի Ալեքսանդրը։

Ավակովի որդուն ձերբակալել են Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ներկայացուցիչների կողմից անցկացված խուզարկությունից հետո, հայտարարել է նախարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան՝ «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:

Վերջինս նշել է, որ Ալեքսանդրն արդեն կապ է հաստատել իր հարազատների հետ: Ըստ Կիվայի խոսքերի՝ Ալեքսանդրին «ցանկանում են զրկել ազատությունից՝ նախարարին (Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակով) մանիպուլյացիայի ենթարկելու և նրա որոշումների վրա ազդելու հնարավորության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031