Արման Թաթոյանը՝ ՀՀԿ-ի պաշտպան լինելու կարծիքների մասին

Նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, դրանցից 3-ում` համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ թվով 34 համայնքներ խոշորացված են, այսինքն` ընտրություններին ընդհանուր կմասնակցեն 359 համայնքներ: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` նշելով, որ տեղամասեր լինելու են բոլոր բնակավայրերում:

Ըստ նրա` քվեարկությունը կազմակերպվելու է նոր ԸՕ համաձայն, այսինքն` գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների կիրառմամբ, կգործեն 800-ից ավելի սարքավորումներ.

«Ճիշտ նույն եղանակն է, ինչ կիրառվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ուղիղ հեռարձակում չի լինելու: Միանշանակ կարող ենք փաստել, որ տեխնիկական սարքավորումները, որ կիրառվեցին համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, լիարժեք ծավալով կատարեցին ԸՕ-ով սահմանված խնդիրները»:

Թե ինչպիսի՞ ակտիվություն կլինի, ԿԸՀ նախագահը նշեց, որ կան համայնքներ, որտեղ համայնքի ղեկավարի միայն մեկ թեկնածու է, կան համայնքներ, որտեղ երկուսն են, կան համայնքներ, որտեղ երեքից ավել` 4, 5 թեկնածուներ են մասնակցում, ինչը ենթադրում է, որ կլինի բավականին ակտիվություն.

Կարդացեք նաև

«Բավականին շատ են եղել նաև առաջադրումները ավագանու անդամների թեկնածուների հետ կապված` մոտ 900, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ավագանու անդամի թեկնածու ունի իր էլեկտորատը և սա ենթադրում է, որ համայնքների հիմնական մասում բավականին ակտիվություն կլինի»:

Տ.Մուկուչյանի խոսքով` դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցվել է 11 տեղական հասարակական կազմակերպություն` մոտ 1000 դիտորդով:

«Իրականում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է անկախության և թափանցիկության ամենաբարձր հնարավոր աստիճանով, գնահատականները զգալի ըստ ոլորտների և ռեսուրսների հնարավորության ուժեղացված են:

Հիմա արտահերթ զեկույց ենք հրապարակելու, որ բավականին, կարծում եմ, խիստ է, որովհետև խնդիրներ ենք հայտնաբերել` սկսած զսպման, անգամ հարկադրանքի միջոցների սահմանված չափանիշներին անհամապատասխանությունից, մինչև գերբնակեցում, մինչև ժամկետանց դեղորայքներ և այլն:

Առավելագունը մեկ ամսից կունենանք այդ զեկույցը, իսկ մինչև տարվա վերջ 2-3 արտահերթ զեկույցներ կունենանք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` մեկնաբանելով իր` ՀՀԿ-ի պաշտպան լինելու մասին կարծիքները:

Դիտարկմանը, որ փորձագիտական որոշ շրջանակներ ՄԻՊ-ը համարում են կիսապաշտպանի ինստիտուտ, Ա.Թաթոյանը պատասխանեց. «Ո՞վ է այդ որոշ փորձագիտական շրջանակները, հասկանանք, որովհետև ՄԻՊ-ն այսօր ճանաչվել է լավագույն միջազգային փորձն ունեցող և մեզ մոտ գալիս են տարբեր երկրներից` ուսումնասիրելու մեր փորձը:

Ընդ որում` աշխատում ենք ոչ միայն եվրոպական երկրների հետ, այլ նաև ոչ եվրոպական երկրների, բայց ամբողջը ԵԽ աջակցությամբ է: Հիմա այդ ամբողջի մեջ ի՞նչ աշխատանքի թերացման մասին է խոսքը: Այլ հարց է, որ ռեսուրսների պակասի պատճառով չկարողանանք ծածկել որևէ ոլորտ»:

Անդրադառնալով ՄԻՊ-ի լիազորություններին և բիզնես կամ առողջապահության օմբուդսմենի ստեղծման հարցերին` Ա.Թաթոյանը նշեց, որ պետությունը կարող է ցանկացած ոլորտում ստեղծել մարմիններ, այդ թվում` իրավունքների պաշտպանության, բայց չի կարող որևէ մարմին կրկնել մյուսի, հատկապես` սահմանադրական մարմնի լիազորությունները.

«ՄԻՊ-ի լիազորությունները կրճատել բացառվում է, որովհետև պետք է Սահմանադրություն փոխվի»:

Տեսանյութեր

Լրահոս