
Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան կալանավորվել է

Թուրքիայում «Անադոլու Կուլտուր» հասարակական կազմակերպության նախագահ, գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան 13 օր ձերբակալված մնալուց հետո կալանավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական Bianet.org-ը:
Ոստիկանությունը չէր հայտնել Օսման Քավալային ձերբակալելու պատճառը՝ նշելով, սակայն, որ այն իրականացվում է գաղտնի հետաքննության շրջանակում։
Ներքին գործերի նախարարության մի քանի աղբյուրներ հաղորդել էին, որ Քավալան կհարցաքննվի 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ ունեցած իր մի շարք հանդիպումների համար։
Օսման Քավալան հայտնի է իր հայամետ դիրքորոշումներով: Նա եղել է Հայաստանում, հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: