
Հնդիկ վիրաբույժներն ավելի քան 600 մեխ են հանել հիվանդի ստամոքսից

Հնդիկ վիրաբույժներն ավելի քան 600 մեխ են հանել հիվանդի ստամոքսից, որը տառապում է հոգեկան խանգարմամբ:
Ինչպես հոկտեմբերի 31-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը, բացառիկ վիրահատությունը կատարել են Կալկաթայի բժշկական քոլեջներից մեկի բժիշկները։ Ինչպես լրագրողներին պատմել է վիրաբույժ Սիդհարթա Բիսվասը, հիվանդի ստամոքսն ուռած էր եւ լեփ-լեցուն մեխերով՝ յուրաքանչյուրը շուրջ 2 սանտիմեր երկարությամբ, ուստի բժիշկներն ստիպված են եղել գործել առանձնահատուկ զգուշությամբ:
Սուր իրերը հանելու համար նրանք մագնիս են օգտագործել: Վիրահատությունը տեւել է գրեթե մեկ օր: «Նրա հոգեկանը խանգարված է, եւ նա զանազան իրեր կուլ տալու սովորություն ունի: Բայց մենք պատկերացնել անգամ չէինք կարող, որ նրա փորի մեջ այդքան մեխ կլիներ»,- լրագրողներին ասել է հիվանդի հարազատը: