Բաժիններ՝

Պուչդեմոնը մտադիր չէ ներկայանալ Իսպանիայի դատարան

Կատալոնիայի ղեկավարի պարտականությունների կատարումից հեռացված Կառլես Պուչդեմոնը նոյեմբերի 2-ին չի ներկայանա Իսպանիայի ազգային դատական կոլեգիա՝ ցուցմունքներ տալու: Այդ մասին հայտարարել է նախկին ղեկավարի բելգիացի փաստաբան Պոլ Բեկարը, որի խոսքը նոյեմբերի 1-ին մեջբերել է ABC թերթը։

«Ո՛չ, Պուչդեմոնը չի գա դատարան, որովհետեւ նախընտրում է հետեւել իրադարձություններին եւ սպասել»,-ընդգծել է իրավաբանը: «Մենք որոշել ենք ապաստան տրամադրելու խնդրագիր չներկայացնել, իսկ դատարանի առջեւ վիճարկել արտահանձնման բոլոր պահանջները»,-բացատրել է նա: Իսպանիայի ազգային դատական կոլեգիայի որոշման համաձայն, Պուչդեմոնը եւ տարածաշրջանի կառավարության մի շարք այլ նախկին անդամներ ցուցմունքներ տալու համար պարտավոր են ներկայանալ նոյեմբերի 2-ին եւ 3-ին:

Դատախազությունը հայց է ներկայացրել Կատալոնիայի նախկին ղեկավարների դեմ, որոնց մեղադրում է բունտի, խռովության եւ վատնումների մեջ: Իսպանական օրենսդրության համաձայն, կենտրոնական իշխանությունների դեմ խռովություն հրահրելու համար սպառնում է 30 տարվա բանտային կալանք:

Ինչպես ավելի վաղ հայտնել է El Espanol թերթը, այն դեպքում, եթե կասկածյալները հրաժարվեն դատարան ներկայանալ, դատախազությունը կարող է նրանց ձերբակալում պահանջել: Հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Պուչդեմոնը հավաստիացրել է, որ պատրաստ է բանտ գնալ, «եթե միայն արդար դատվճիռ լինի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս