Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի:
Ինդոնեզիայի փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ձեռնամուխ են եղել Lion Air ավիաընկերության ինքնաթիռի որոնումներին, որն աղետի է ենթարկվել Ճավա կղզու ափի մերձակայքում:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը:
Ֆեդերալ դատախազները խնրանք են հղել ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին՝ Փիթսբուրգի սինագոգի վրա հարձակման մեջ մեղադրվողի նկատմամբ մահապատժին հավանություն տալու համար:
Խորհրդարանի ծայրահեղ աջ պատգամավոր Ժաիր Բոլսոնարուն հաղթանակ է տարել Բրազիլիայի նախագահական ընտրությունների՝ հոկտեմբերի 28-ին կայացած երկրորդ փուլում:
Իտալիայի հինգ մարզերում սպառնալիքի «կարմիր» մակարդակ են հայտարարել Ապենիններում հաստատված վատ եղանակի պատճառով:
Վրաստանի նախագահի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 28-ին կայացած ընտրություններում չհավաքեց առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ:
Հոկտեմբերի 29-ին աղետի է ենթարկվել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռը, որը Ջակարտայից մեկնել Էր Պանկալպինանգ:
«Էական չէ, որ ՀՀԿ-ն չի իշխանություն, քաղաքական դաշտի կայացման և ապագայի մասին է խոսքը, որ ձևավորվի նորմալ ԱԺ: Ես ասում եմ՝ մեկ տարի հետո կլսեք կարծիքներ, թե ինչպիսին կլիներ Ազգային ժողովը, եթե այս շտապողականությունը չլիներ»:
ՀՀԿ խորհրդի անդամ, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի երկու միտք այս օրերին հազիվ ծիլեր տվող քաղաքական բովանդակային բանավեճի մասին»:
Իշխանություն-ժողովուրդ-հասարակություն հարաբերությունները միշտ էլ կարևոր են յուրաքանչյուր երկրի, պետության զարգացման համար: Եվ որքան այդ հարաբերություններն ամուր են, կայուն, այնքան երկիրը հաջողություններ և առաջընթաց կարող է ունենալ:
«Այս այցի ընթացքում տեսանելի դարձավ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը մրցակցելու է, գերտերությունների մրցակցությունը արտահայտվում է նաև այս տարածաշրջանում, և ԱՄՆ-ը դեմ չի լինի նախաձեռնությամբ հանդես գալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է օրերս Հայաստան այցելած՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանին զենք վաճառելու մասին ակնարկին։
Օրեր առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում լուր էր հրապարակվել, համաձայն որի` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդիպել են:
«Ջոն Բոլթոնը փորձել է նաև հասկանալ, թե ինչպիսի հնարավորություններ կան մոտ ապագայում հակամարտության կարգավորման հարցում տեղաշարժեր արձանագրելու համար»,- նշեց մեր զրուցակիցը։
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.:
Չինաստանը պլանավորում է մինչեւ 2030 թվականը կառուցել աշխարհի հզորագույն կոլայդերը՝ 35 միլիարդ յուան (շուրջ 5,05 միլիարդ դոլար) ընդհանուր արժողությամբ:
Այս այցը, Տարասովի խոսքով, ամերիկացիներին հնարավորություն տվեց ուսումնասիրել տրամադրությունները երեք երկրներում և այն, թե ինչ միջոցներով ԱՄՆ-ը կարող է էլ ավելի ամրապնդվել այստեղ իր ավելի գլոբալ քաղաքականության հաջողության համար:
«Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել բոլոր մասնակիցների ներկայությամբ՝ բանավոր կերպով, անձնապես Պուտինը կանչել էր երկու ղեկավարներին, և բաց կերպով համաձայնություն էր ձեռք բերվել: Ասել, որ այստեղ եղել է գաղտնի դիվանագիտություն, հնարավոր չէ: Այդ ուղիղ կապը նրանց միջև, մեծ հաշվով, Ալիևի կոմպրոմիսն էր, դա մեծ քայլ էր նրա կողմից»:
Հարևան Վրաստանը նախապատրաստվում է նախագահական ընտրությունների անցկացմանը, որը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 28-ին։
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը «Համաներման մասին» նախագիծն ԱԺ կայքում հրապարակելը խախտում է համարում:
Ամերիկացիների գրեթե կեսը (49 տոկոսը) հանդես է գալիս Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս գալու նախագահ Դոնալդ Թրամփի մտադրության դեմ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, ով կարճ ժամանակ աշխատելուց հետո իր դիմումի համաձայն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան այսօրվա գրառմանը, որով վերջինս սուր քննադատության էր ենթարկել Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը:
Որևէ կառավարություն չի կարող էապես ավելին լինել, քան այն հանրությունը կամ հանրային շերտերը, որոնցից ինքը ծնվել է, և որոնց ինքը ներկայացնում է: Մեկ-երկու քայլ առաջ լինել պարտավոր է, բայց մի քանի գլուխ բարձր լինել չի կարող:
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգությանհարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցի բովանդակության առանցքային բաղադրիչներից մեկն, անշուշտ, Իրանի դեմ իրականացվող քաղաքականությունն է և դրա հետ կապված՝ տարածաշրջանի երկրների դիրքորոշումները ճշգրտելը, հնարավոր է՝ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելը:
Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ իր հրավիրած մասնագետը բավականին ազդեցիկ կապեր ունի Վրաստանում, որի հետ արդեն պատրաստել են այլընտրանքային ճանապարհի պայմանագիրը և սպասում են, որ վրացական կողմն այն ստորագրի։
«Հայաստան-Իրան սահմանն աշխարհում ամենախաղաղ, ամենակայուն սահմաններից մեկն է։ Այս սահմանն ունի նաև մեկ այլ կարևորագույն հատկանիշ՝ դա երկու պետությունների միջև երբևէ գոյություն ունեցած և ունեցող հնագույն սահմաններից մեկն է՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում կրած փոփոխություններով հանդերձ»։
Twitter միկրոբլոգների ծառայությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից քննադատությունից հետո սոցցանցի հայտնի օգտատերերի բաժանորդների թվի նվազումը բացատրել է ոչ իսկական օգտահաշիվների հեռացմամբ, հաղորդել է Hill թերթը։
«Ես չգիտեմ` իրեն ով՝ ինչ է ասել, բայց աներկբա է մի բան. ՀՀԿ-ն երբևէ Նիկոլ Փաշինյանի հետ ոչ գործարքների գնացել է, և ոչ էլ մտադիր է գնալ: Այնպես որ, իր հետ գործարքների գնալու ցանկացողներ թող վարչապետն այլ տեղ փնտրի»: