Բաժիններ՝

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած անձի, ում մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով սահմանախախտը Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:

Նշվում է, որ սահմանախախտը կյանքի լավագույն պայմանների փնտրտուքներով  առանց խոչընդոտների հատել է պակիստանա-աֆղանական, աֆղանա-իրանական, իրանա-թուրքական սահմանները և միայն Հայաստան մտնելու փորձի ժամանակ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից:

Սահմանախախտը փոխանցվել է համապատասխան մարմիններին՝ միջադեպի  հանգամանքները պարզելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031