Բաժիններ՝

Twitter-ը բացատրել է Թրամփի բաժանորդների թվի նվազումը

Twitter միկրոբլոգների ծառայությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից քննադատությունից հետո սոցցանցի հայտնի օգտատերերի բաժանորդների թվի նվազումը բացատրել է ոչ իսկական օգտահաշիվների հեռացմամբ, հաղորդել է Hill թերթը։

Հոկտեմբերի 26-ին Թրամփը Twitter սոցիալական ցանցի վարչությանը մեղադրել է, որ վերջինս հեռացրել է իր օգտահաշվի շատ բաժանորդների: Նրա խոսքով՝ սոցցանցում «(բաժանորդների) աճն այն աստիճան են ճնշել, որ դա ակնհայտ է դարձել բոլորի համար»: Twitter-ում Թրամփի էջի տվյալների համաձայն՝ նրա բաժանորդների թիվը գերազանցում է 55,3 միլիոնը, իսկ նա ինքը բաժանորդագրված է 46 օգտահաշիվների:

«Մենք նպատակամիտված ենք այն բանին, որ ծառայությունը կանոնավոր աշխատի, դա ենթադրում է կեղծ օգտահաշիվների հեռացման աշխատանք՝ (սոցիալական ցանցում) չարամիտ պահվածքի դեպքերի կանխման համար»,- հայտարարել է ընկերությունը: «Հայտնի շատ օգտահաշիվներում նկատվել է բաժանորդների թվի նվազում, բայց արդյունքն այն բանի ավելի շատ վստահությունն է, որ այն բաժանոդրները, որոնց նրանք ունեն, իսկական, ներգրավված մարդիկ են»,- հավելել են Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031