
Իտալիայում սպառնալիքի «կարմիր» մակարդակ են հայտարարել Ապենիններում հաստատված եղանակի պատճառով

Իտալիայի հինգ մարզերում սպառնալիքի «կարմիր» մակարդակ են հայտարարել Ապենիններում հաստատված վատ եղանակի պատճառով:
Այդ մասին հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը: Անցած հանգստյան օրերին թերակղզու մեծ մասում տեղացել են սաստիկ անձրեւներ, որոնք ուղեկցվել են ամպրոպներով եւ տեղ-տեղ կարկուտով: Օդերեւութաբանական վտանգի ամենաբարձր աստիճանի մասին հայտարարվել է երկրի հյուսիսում՝ Լիգուրիայի, Լոմբարդիայի, Տրենտինո Ալտո Ադիջեի, Վենետոյի եւ Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի մարզերում: Սակայն վատ եղանակի առաջին զոհերը դարձել են Կալաբրիա հարավային մարզի չորս բնակիչներ: Այնտեղ սողանքի հետեւանքով զոհվել է չորս մարդ:
Տեղերից լուրեր են ստացվում հորդ անձրեւների եւ քամու հուժկու պոռթկումների տարբեր հետեւանքների մասին: Հաղորդումներ են ստացվում տապալված ծառերի, ընկած գովազդային վահանների, երկաթուղային հաղորդակցության խնդիրների եւ ջրածածկ փողոցների մասին: Այսպես, Վենետիկում ջրի մակարդակը բարձրացել է մինչեւ 115 սանտիմետր, ինչը կազմակերպիչներին հարկադրել է չեղյալ հայտարարել Վենետիկյան մարաթոնի անցկացումը: Հռոմի, ինչպես նաեւ մի քանի այլ քաղաքների եւ ամբող տարածաշրջանների իշխանությունները հոկտեմբերի 29-ին դպրոցներում չեղյալ են հայտարարել պարապմունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: