
Չինաստանը մինչև 2030 թվականը կկառուցի աշխարհի ամենահզոր կոլայդերը

Չինաստանը պլանավորում է մինչեւ 2030 թվականը կառուցել աշխարհի հզորագույն կոլայդերը՝ 35 միլիարդ յուան (շուրջ 5,05 միլիարդ դոլար) ընդհանուր արժողությամբ: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ինչպես հայտարարել է Չինաստանի Գիտությունների ակադեմիային կից Բարձր էներգիաների Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Վան Իֆանը, փորձարարական կայանքի կառուցման վայրը դեռեւս որոշած չէ: «Էլեկտրոն-պոզիտրոնային կոլայդերի փակ կոնտուրի երկարությունը կկազմի 100 կիլոմետր՝ մինչեւ 240 գիգաէլեկտրոնվոլտ միագումար էներգիայով զանգվածաթռչող մասնիկների կենտրոնի համակարգում: Թե՛ այս եւ թե՛ մյուս ցուցանիշը կսահմանեն համաշխարհային ռեկորդներ»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ էլեկտրոն-պոզիտրոնային օղակաձեւ կոլայդերի կոնցեպտուլ կառուցվածքը միջազգային ստուգումներ է անցել սեպտեմբերին: Ինչպես նշել է մասնագետը, արագացուցիչը կունենա մեկ միլիոն էլեկտրոնվոլտ լուսատվություն, ինչը հետազոտությունների համար առավել առաջավոր պայմանները կստեղծի նոր նյութերի եւ միջուկային ֆիզիկայի բնագավառում:
Ինչպես նշել է Վան Իֆանը, նախագծի մշակմանը մասնակցել են գիտնականներ ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Ճապոնիայից, նրանք նաեւ կմասնակցեն կոլայդերի կառուցմանը եւ հետազոտություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: