Բաժիններ՝

Փենսիլվանիայի նահանգի դատախազը մահապատիժ է խնդրել Փիթսբուրգի սինագոգում սպանդի հեղինակի համար

Ֆեդերալ դատախազները խնրանք են հղել ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին՝ Փիթսբուրգի սինագոգի վրա հարձակման մեջ մեղադրվողի նկատմամբ մահապատժին հավանություն տալու համար: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի դատախազ Սքոթ Բրեյդիի հայտարարությունը:

ԱՄՆ-ի օրենքներին համապատասխան՝ ֆեդերալ դատախազը պետք է մեղադրյալի համար մահապատժի հավանություն ստանա գլխավոր դատախազից, նախքան նա կկանգնի դատարանի առաջ: Բրեյդիի խոսքով՝ Սեշնսի հավանությունն ստանալու գործընթացն արդեն սկսված է:

Մեղադրյալը դատարանի առաջ կկանգի հոկտեմբերի 29-ին: Ավելի վաղ հաղորդվել է, որ սինագոգում հրաձգություն սարքած ամերիկացու դեմ մեղադրանքներ են առաջադրվել 29 կետով: ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ Փիթսբուրգի սինագոգներից մեկում կատարված հրաձգությունը կդիտվի որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն:

Հոկտեմբերի 27-ի առավոտյան գրոհային հրացանով եւ երկու ատրճանակով զինված տղամարդը ժամերգության ժամանակ հրաձգություն է բացել «Կենաց ծառ» սինագոգում: Նա բացականչել է հակահրեական կարգախոսներ եւ որոշ ժամանակ փորձել Է կրակելով պաշտպանվել ժամանած ոստիկաններից:

Դրա հետեւանքով զոհվել է 11 մարդ, եւս 12-ը՝ վիրավորվել: Հանցագործը վիրավորվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ եւ դրանից հետո հանձնվել է: Նա 46-ամյա Ռոբերտ Բոուերսն է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սինագոգում տեղի ուեցած հրաձգությունից հետո առաջարկել է խստացնել մահապատժի մասին օրենքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս