Բաժիններ՝

Ինդոնեզիայի փրկարարները Boeing-ի ընդջրյա որոնումներ են սկսել 35 մետր խորության վրա. Detik

Ինդոնեզիայի փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ձեռնամուխ են եղել Lion Air ավիաընկերության ինքնաթիռի որոնումներին, որն աղետի է ենթարկվել Ճավա կղզու ափի մերձակայքում: Այդ մասին հայտնել է Detik լրատվական պորտալը: «Ապարատները խորասուզվում են մոտավորապես 30-35 մետր, որտեղ, ինչպես ենթադրվում է, կարող է գտնվել ինքնաթիռը»,-նշել են Որոնման եւ փրկման ազգային գործակալությունում:

Boeing-737-ի կործանման վայրը Ճավայի ծովում է՝ երկրի խոշորագույն կղզու՝ Ճավայի արեւմտյան ափի մերձակայքում: Ինչպես հայտնել է գործակալության ներկայացուցիչը, ինքնաթիռի կործանումից հետո փրկվածներ չկան: Օդանավն աղետի է ենթարկվել Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց: Օդանավի բեկորներն ու ուղեւորների անձնական իրերը հայտնաբերվել են Ճավայի ծովում:

Ինքնաթիռը JT610 չվերթն էր իրականացնում դեպի Պանկալպինանգ քաղաք: Ըստ վերջին տվյալների, օդանավում եղել է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամները: Lion Air ավիաընկերությունը Ինդոնեզիայի խոշորագույն բյուջետային փոխադրողն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս