Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:
Երկու մարդ է զոհվել Գերմանիայի արեւելքի Թյուրինգիայի դաշնային երկրամասում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ծանրակշիռ՝ ավելի քան 81 տոկոսանոց հաղթանակը անմիջապես զարկ տվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններին։
«Թե ինչ մեխանիզմով տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կախված է ՀՀԿ-ի պահվածքից։ Իհարկե, մեխանիզմներ կան, օրինակ՝ վարչապետը կարող է հրաժարական տալ, հետո, ասենք, 50 հազար մարդ շրջափակի ԱԺ շենքը երկու շաբաթ շարունակ. ԱԺ նիստ չի կայանում, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ դա ամենաանցանկալի տարբերակն է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կմասնակցի Դուշանբեում կայանալիք` ԱՊՀ գագաթաժողովին, ինչպես նաև կլինի Բաքվում, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ հավանականությունը մեծ է, որ Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հավաքած 81 %-ը խորհրդարանական ընտրություններում կավելանա ևս մի քանի տոկոսով։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը բավական հաջողված էր և լի կարևոր շեշտադրումներով: «Արմենպրես»-ի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստ է քննակել վարչապետի առաջարկությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցակցնելու մասով: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի գնահատմամբ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակները եղել են գրեթե իդեալական: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ցուցակները բավականին մաքրվել են, ցուցակներում մահացածների վերաբերյալ ընդամենը 2-3 դեպք է արձանագրվել:
Իրանի իշխանությունները շահագրգռված են զարգացնելու համագործակցությունը Միացյալ Թագավորության հետ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման համար:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականների ուղեկցությամբ սեպտեմբերի 26-ին այցելել է Խատինի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1943 թ. ֆաշիզմի զոհ դարձած Խատինի նահանգի խաղաղ բնակիչների հիշատակին:
«Չգիտենք՝ գլխներիս գալիքը, մարդը կարող է՝ պաշտոնի է, հետո ազատվում է, ի՞ր հայեցողությամբ է գալու»,- հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Երևանի ավանագանու ընտրությունները կարելի է վստահության մանդատ համարել, բայց իրականում այդ մանդատը մինչ այդ էլ կար, որովհետև ակնհայտ էր, որ ԱԺ-ն իր ներկայացված կազմով բոլորովին չի համապատասխանում քաղաքական իրողություններին»,- այսօր Հոդված 3 ակումբում կազմակերպված «Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախընտրական սև-սպիտակի և մրցապայքարի թոհուբոհի մեջ աննկատ մնաց և պատշաճ ուշադրության և լայն հանրային քննարկման չարժանացավ ՀՀ նախագաի ՀՀ Խորհրդարանի 100-ամյակի առթիվ հնչեցրած ելույթում տեղ գտած մի քանի կարևոր թեզեր, որոնց շարքում ես կառանձնացնեի «հայկական ինքնության» հստակեցման և սահմանման պատմական հրամայականը։
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողասրահներում տեղի ունեցած հանդիպմանը նշել են երկու երկրների հարաբերությունների բարելավումն իրենց նախորդ հանդիպումից հետո, որը հուլիսին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:
«Իսկ ի՞նչ կարծիքի եք՝ ես պիտի առաջինը գոռայի, ասեի՝ շուտ Ազգային ժողովը լուծարե՞ք: Ուզում եք իմանաք էդ իմ համար տա՞ք ա, թե՞ սառը: Իմ համար ընդհանրապես միևնույն ա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ լուծարման հարցին:
ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի եւ Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերն ընդգծելու, քան Հայաստանի անվտանգության եւ ազգային հարցերը ամրացնելու համար։
Թուրքիան չի պլանավորում դադարեցնել Իրանից գազի ներմուծումը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության պատճառով:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել պաշտոնից: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում.
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը որոշում է ստորագրել, որի համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ից այլեւս չի լինելու էլեկտրաէներգիայի, գազի, խմելաջրի եւ աղի անվճար տրամադրում:
Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե քանի որ իրենք հրավիրելու են տարբեր պաշտոնատար անձանց, նիստերը պետք է անցկացվեն դռնփակ: Ըստ նրա՝ առնվազն 5 պաշտոնյա պետք է հրավիրեն նիստին, այդ թվում՝ փաստաբան Վահե Գրիգորյանին:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր երկրների ղեկավարներից շարունակում է շնորհավորական հեռագրեր ստանալ:
«Ո՞ր ուժն է այսօր ընդդիմություն Ազգային ժողովում»,- այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի սկզբում հարցադրում արեց հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գևորգ Կոստանյանը՝ մեջբերելով ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթը, ըստ որի՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմությունից:
Արմատական ծայրահեղական խմբավորումներն սկսել են լքել ապառազմականացված գոտու տարածքը, որը մինչեւ հոկտեմբերի 15-ը Սիրիայի Իդլիբի նահանգում պետք է ստեղծվի Թուրքիայի եւ ՌԴ-ի՝ Սոչիի համաձայնագրի շրջանակներում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն եւ հաջողություններ:
Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ ազգային արժույթներով հաշվարկների անցնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն 2025 թվականին: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը ՀՀ կկայանա առաջիկայում»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ կատարելիք այցի ժամկետներին: