ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվելու է առնվազն 5 պաշտոնյա. նիստերը կլինեն դռնփակ

Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե քանի որ իրենք հրավիրելու են տարբեր պաշտոնատար անձանց, նիստերը պետք է անցկացվեն դռնփակ: Ըստ նրա՝ առնվազն 5 պաշտոնյա պետք է հրավիրեն նիստին, այդ թվում՝ փաստաբան Վահե Գրիգորյանին:

«Այս հանձնաժողովը գաղտնալսումից որքանո՞վ է երաշխավորված, այդ թվում՝ փակ նիստը»,- հարցադրում արեց ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարևորեց, որ գնահատական տան՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների ձայնագրության բովանդակությունը ցույց է տալիս, որ արդարադատությունը խոչընդոտվե՞լ է, թե՞ ոչ:

ՀՀԿ-ական պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը նշեցին, որ խնդիրն այն չէ, թե արդարադատությունը խոչընդոտվել է, թե ոչ, այլ զուտ գաղտնալսման փաստը:

Հանձնաժողովն ընդունեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի առաջարկը՝ քննարկման առարկա դարձնել նաև Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի խոսակցության ձայնագրությունը:

Հանձնաժողովն առանձնացավ՝ հստակեցնելու աշխատակարգն ու հրավիրյալների ցանկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930