«Մեր բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր առիթներով նշել են, որ Սիրիայում կատարվող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանը չի կարող դիտորդի և կրավորական կեցվածք ընդունել, մենք շահառու ենք Սիրիայում՝ ունենալով հսկայական պատմամշակութային ժառանգություն, ունենալով բազմահազարանոց հայկական համայնք»:
«Մենք ունենք տասնամյակների դառը փորձ, թե ինչպես ենք պայմանավորվում և հետո Ադրբեջանը հետ էր կանգնում: Փաշինյանը նշել էր բազմիցս, ՄԱԿ ամբիոնից ևս շեշտեց, որ պետք է կատարվեն բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները»:
«Նախ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, այնուհետեւ այդ առաջարկը կներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ նրանք կտան իրենց համաձայնությունը, կդիմենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Կարծում եմ՝ դա կտեւի առավելագույնը երկու տարի»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցը ՀԱՊԿ-ում դեռ քննարկումների փուլում է: Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման սկզբունքների և ժամկետների հստակության մասին հարցին:
Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործով քաղաքական որոշում չի լինելու, հարցը կլուծի անկախ դատական համակարգը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Ռուսաստանի միջուկային զենքը գլխավոր արտաքին սպառնալիքն է համարել երկրի համար:
ԱՊՀ-ի հաջորդ հակաահաբեկչական վարժանքները պլանավորվում է անցկացնել Հայաստանում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին:
Եվրամիությունն օրինական իրավունք ունի բիզնես վարել եւ առեւտրական հարաբերռություններ ունենալ բոլոր պետությունների, ներառյալ Իրանի հետ, չնայած ԱՄՆ-ի քաղաքական որոշումներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է Հայաստանի մի շարք գործարարների` ԱՄՆ մուտքի արտոնագրերը: Այս տարվա ապրիլին կայացած թավշյա հեղափոխությունից հետո մի շարք պաշտոնատար անձինք, քրեական տարրեր, գործարարներ հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում: Ու մինչ իրավապահները լայն թափով գործի կանցնեին, մի շարք օլիգարխներ, քրեական տարրեր լքեցին Հայաստանը:
Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հուսով է, որ ԿԺԴՀ-ի եւ նրա հարավային հարեւանի վերամիավորումը տեղի կունենա իր կյանքի օրոք:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է գերակշռել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:
ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներն ուղղված են ոչ թե Իրանի իշխանությունների, այլ իրանական ժողովրդի ու առաջընթացի դեմ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում եվրոպական երկրների կողմից իրենց իրենց տնտեսական ու ֆինանսական ինքնիշխանության ամրապնդումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Թեհրանի հետ Վաշինգտոնի հարաբերություններն ապագայում կզարգանան նույն այն հետագծով, ինչ եւ Փհենյանի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին ևս կգնա միայնակ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած աշխատանքային այցից հետո մեծացել է դժգոհությունը մարզպետից: Մարզի բազմաթիվ համայնքների բնակիչներ բողոքում են, որ մարզպետը իրենց չի ազատում տարիներ շարունակ բնակիչների իրավունքները ոտնահարող համայնքապետերից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը «կրոնափոխ» լինելու ճանապարհին է։ Նա շաբաթ օրը կրնկակոխ ուղեկցում էր աշխատանքային այցով մարզ այցելած վարչապետին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով:
Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ԵԿՄ-ում տեղի է ունեցել ազատամարտիկների, նախկին ու ներկա ԵԿՄ-ականների մասնակցությամբ նիստ, որտեղ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրվել է ազատամարտիկ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ենթադրում եմ, որ Երևանի ընտրությունների հետ կապված առաջին էմոցիոնալ ռեակցիան արդեն անցել է, ու հիմա սկսում եք մտածել, թե սրան ինչ է հետևելու։
«Փաստ» թերթը գրում է. «Հասարակության մեջ օրավուր դժգոհություններ են հասունանում նոր իշխանությունների կողմից նշանակված մի շարք պաշտոնյաների գործունեությունից, իսկ ավելի ճիշտ՝ անգործությունից, ինչպես նաեւ ոչ կոմպետենտությունից:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ օպերատիվ վարչությունում կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ են։ Մեզ հասած տեղեկություններով՝ օպերվարչությունում բաժնի պետի տեղակալի պաշտոն է ստացել հայտնի քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի գլխավորած հայկական հանցավոր խմբավորման անդամների գործով դատապարտված եւ օրերս ազատ արձակված Արթուր Եպիսկոպոսյանի եղբայրը՝ Պարույր Եպիսկոպոսյանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում հետ կկանչվի Ղազախստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` նրան ետ կանչելու պաշտոնական պատճառ նշվելու է թոշակի տարիքը. Սահակյանը 63 տարեկան է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունների օրը ԲՀԿ թիմն ընտրության արդյունքներին հետեւել է «կանյաչնիից», բայց առանց Ծառուկյանի։ Գրեթե ողջ խմբակցությունն է եղել։
«Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ից շարունակվում է արտահոսքը: Երբեմնի իշխանական կուսակցության անդամները հերթով լքում են ՀՀԿ-ն: «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը՝ հարցին, թե որքա՞ն մարդ է լքել կուսակցության շարքերը հեղափոխությունից հետո, նախ ասաց, որ ՀՀ-ում հեղափոխություն չի եղել, եւ դա ընդամենը հեղաշրջում էր:
«Ժողովուրդ» թերթին երեկ հայտնի է դարձել, որ Հայաստան է վերադարձել 2008թ. Մարտի 1-ի օրերին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանը: