«Երևանի ընտրությունը չի կարելի պրոեկտել համապետական ընտրության վրա». Սերգեյ Բագրատյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստ է քննակել վարչապետի առաջարկությունը՝  արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցակցնելու մասով: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Սա համապետական և կարևորագույն ընտրությունն է Հայաստանի համար, շատ կարևոր է քաղաքացիներին իրազեկելը: Պայմանական ամիսները ինձ բան չեն հուշում: Մենք ի՞նչ խնդիր ենք դնում մեր առջև: Եթե վարչապետը խնդիր է դնում արագ անել դա այն նպատակով, որ ես լսեցի, որ ակյունաքարը ներդրումների ներգրավումն էր, տնտեսական զարգացումը, այստեղ մենք պետք է մտածենք և մեր վարչապետին օգնենք, որ ինքը նաև հաշվի առնի, որ որակյալ ընտրությունը նույնպես շատ կարևոր է»,- ասաց պատգամավորը՝ անդրադառնալով մինչև տարեվերջ ընտրություններն անցկացնելու հնարավորությանը:

Ս.Բագրատյանի խոսքով՝ Երևանի ընտրությունը չի կարելի պրոեկտել համապետական ընտրության վրա, դրանք տարբեր իրողություններ են: Նա կարևորեց, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է. «Մենք դա ապացուցեցինք, այլ քաղաքական ուժ չի եղել: Եղել է ժողովրդի իշխանությունը 80% և ԲՀԿ-ն 7 %: Սա նշանակում է, որ քաղաքական դաշտում այլ ուժ չկա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս