Երկրների առաջնորդները ժամանեցին Դուշանբեի կառավարության ընդունելությունների տուն, որտեղ ընթանում է պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը:
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումը:
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
Թուրքիայի Անթալիա նահանգում երկրաշարժ է գրանցվել:
Նիդեռլանդների իրավապահ մարմինները ձերբակալել են յոթ մարդու, որոնց կասկածում են երկրի տարածքում խոշոր ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այն պնդումները, թե Թեհրանը շարունակում է միջուկային զենքի մշակումները, եւ Թել Ավիվին մեղադրել է գաղտնի միջուկային ծրագիր իրագործելու մեջ։
ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս երկուսը՝ վերքեր ստացել սեպտեմբերի 27-ին Գրինվիլ քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ) ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ:
Իրաքի մայրաքաղաքում գնդակահարել են «Միսս Բաղդադ 2015»-ին՝ Տարա Ֆարեսին:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ դիմել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակիչներին՝ հայտարարելով, որ նրանց ապագան Վրաստանի կազմում է:
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման հանգամանքները պարզելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովն արդեն իսկ միջազգային փորձագետների հետ քննարկել է այդ ձայնագրության տեխնիկական և արդարադատության խոչընդոտման խնդիրները՝ միջազգային փորձը կիրառելու տեսանկյունից։
Պապուա-Նոր Գվինեայի Air Niugini ազգային ավիաընկերության մարդատար Boeing 737-800-ը ինքնաթիռը Միկրոնեզիայում վթարային վայրէջք է կատարել ջրի վրա:
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատակամ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում, կարծես թե հստակ է: Այդ մասին նա մեկ անգամ ևս հայտարարեց Նյու Յորքից՝ հետընտրական իր ուղերձում:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Իրականում լուրջ քաղաքական փակուղի է ստեղծվել երկրում։ Մի կողմից, իհարկե, միանգամայն իրավացի են նրանք, ովքեր պնդում են, որ խորհրդարանում առկա իրավիճակը չի արտահայտում երկրում տիրող ուժերի հարաբերակցությունը, եւ այս խառնաշփոթին, երբ ոչ ոք չգիտի, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, պետք է վերջ տալ։ Իսկ դա նշանակում է, որ հարկավոր է կազմակերպել արտահերթ ընտրություններ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը երեկ նախ տետ ա տետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցության զարգացման ու խորացման հարցերը, ապա հպարտացել իր երկրի բարիքներով։
«Վերջին շրջանում սկսված դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվելու է։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով համարվում է Քոչարյանի կադրը։ Նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը»:
«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում այդպես էլ 40+1 տոկոս չհավաքած «Լույս» դաշինքն այս փուլում երկակի ստանդարտներով առաջնորդվելու մարտավարություն է ընտրել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի ժամկետները դեռ անորոշ են. այն հավանաբար տեղի կունենա 2019 թվականին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ տեղի ունեցած ԱԻՄ նախագահութեան նիստում որոշուեց․ Եթէ ՀՀ Վարչապետը ԱԻՄ ուղերձին ողջամիտ ժամանակում (մինչեւ սեպտեմբերի 29-ը չարձագանքի, եթէ ի պաշտպանութիւն քաղաքացիների իրաւունքներրի մեր այդ նախաձեռնոթիւնը համարժեք (ադեկուատ) վերաբերմունքի չարժանանայ, ապա քաղաքացիներն իրաւունք կունենան անցնել գործողութիւնների»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ավարտուն տեսքի է բերվել Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը։ Այն այսօր կընդունվի վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի կողմից։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից: Իշխանությունները հիմնավոր մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ական պաշտոնյաները հատուկ չեն լուծում տեղերում առաջացող խնդիրները նոր իշխանության նկատմամբ հանրային դժգոհություն առաջացնելու նպատակով:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին, վերջինս սկսեց խոսել քաղաքականություն վերադարձի, այսինքն` նաեւ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:
«ԲԱՂՐԱՄՅԱՆ 26 Տելեգրամ-ալիքը քիչ առաջ տարածել է հերթական ապատեղեկատվությունը, այս անգամ՝ ՀՀԿ ԳՄ նիստի մասին»:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ միայնակ պաշտոնապես հայտնվելով հանրության առջեւ, հասցրել է խախտել թագավորական ընտանիքի անդամների վարքականոնը. նա իր հետեւից ինքնուրույն փակել է ավտոմեքենայի դուռը:
Հնդկաստանի Գերագույն դատարանը չեղարկել է քրեական պատիժը ամուսնական դավաճանության համար:
«Արդեն այս հանդիպումները նույնիսկ չեն ապահովում սահմանին հարաբերական խաղաղ իրավիճակ, քանի որ դրանց ընթացքում լուրջ որոշումներ չեն կայացվում, և շփման գծից, հայ-ադրբեջանական սահմանից ողբերգական լուրեր են հասնում»:
Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ:
«80 % ձայն ստացած ցանկացած ուժը չի կարող իրականության արտացոլումը լինել, այն զուտ այսօրվա իրավիճակն է։ Փաստորեն, ստացվում է՝ իրավիճակային լուծում է լինելու»։
Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարց չի քննարկել: