«ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերն ընդգծելու համար». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերն ընդգծելու, քան Հայաստանի անվտանգության եւ ազգային հարցերը ամրացնելու համար։

Հայաստանի նախկին իշխանություններին պիտակավորելուց, ավտորիտար անվանելուց առաջ արժեր հիշել նաեւ, որ իշխանափոխության խաղաղ ընթացքում միջազգային բոլոր հիմնական դերակատարները մշտապես ընդգծել են նաեւ մեր խոհեմ, իմաստուն եւ պետականամետ դերակատարությունը։

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասևեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության, անվտանգության եւ հաջորդ բոլոր իշխանությունների սահմանադրականության տակ։

Ի վերջո, փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ»։

Կարդացեք նաև

ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդծելու, քան Հայաստանի…

Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 26. September 2018

Տեսանյութեր

Լրահոս