«Ի՞նչ կարծիքի եք՝ ես պիտի առաջինը գոռայի, ասեի՝ շուտ Ազգային ժողովը լուծարե՞ք». Ալիկ Սարգսյան

«Իսկ ի՞նչ կարծիքի եք՝ ես պիտի առաջինը գոռայի, ասեի՝ շուտ Ազգային ժողովը լուծարե՞ք: Ուզում եք իմանաք էդ իմ համար տա՞ք ա, թե՞ սառը: Իմ համար ընդհանրապես միևնույն ա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ լուծարման հարցին:

Ըստ նրա՝ ԱԺ շենքն իրեն ոչ մի բան չի տալիս, բացի չարչարանքը: Սակայն Ա.Սարգսյանը հորդորեց չշտապել, որովհետև դրա մեջ էլ վտանգներ կան, տարերային բնույթ կարող է լինել և երկիրը ցնցումների տանել. «Ես շատ կուզենամ, որ բանակցությունների միջոցով հարցը լուծվի և թող երկիրը իր բնականոն հունով ընթանա»:

Ա.Սարգսյանը համաձայնեց, որ ԱԺ-ն չի արտահայտում ժողովրդի կամքը և դա ցույց տվեցին Երևանի ավագանու ընտրությունները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930