Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մադագասկարի ԱԳ նախարար Մաքսիմ Էլոի Դովոյի հետ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ է լայնածավալ ռազմական գործողությանը Սիրիայի Իդլիբի նահանգում, բայց կարծում է, որ սիրիացի եւ ռուս զինվորականները կարող են այնտեղ ուղղորդված գործողություններ իրականացնել ահաբեկիչների դեմ:
«Ամենաշատը, որ կարող է տեղի ունենալ, մարդիկ պարզապես դուրս գան փողոց, և դա իրենց իրավունքն է, բայց դա վերջին փուլը կլինի, ճարահատյալ: Իսկ ինչո՞ւ պետք է մենք մեր քաղաքացիներին հասցնենք այդ աստիճանի»:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մեւլյութ Չավուշօղլուն եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացի գործարկմա հեռանկարները՝ հավաստելով սահմանադրական կոմիտեի շուտափույթ գործարկման համար ջանքեր ներդնելու մտադրությունը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հնարավոր է հարցաքննվի նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ընդդիմության կարգավիճակում նոր իշխանությունները բազմիցս էին քննադատում նախորդ իշխանություններին պետական համակարգը ծանոթ-բարեկամ-խնամիներով համալրելու հարցում, սակայն իրենք էլ հետ չեն մնում նրանցից։ Մասնավորապես, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանում արդեն հարազատներով է շրջապատել իրեն։
Սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը Նյու Յորքում «Տարվա պետական պաշտոնյա» տիտղոսը ստանալուց եւ Հայաստան վերադարձից անմիջապես հետո (հոկտեմբերի 3-ին) ԱԺ կներկայացնի ՍԴ անդամի թեկնածուին։ Ըստ ամենայնի՝ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին․ 5 թեկնածուներից նա է անցել մրցույթով։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդավարական երկրներում հաճախ են լինում իրավիճակներ, որ նախագահը մի կուսակցությունից է լինում, իսկ խորհրդարանի մեծամասնությունը՝ այլ; Նույնը կարելի է ասել տեղական ընտրությունների մասին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամռան հանգստի շրջանից հետո ՀՀԿ-ն վերսկսում է Գործադիր մարմնի նիստերի ավանդույթը: Այսօր կգումարվի ՀՀԿ Գործադիր մարմնի այս աշնան առաջին նիստը, որն էլ, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, վարելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ստեղծած հիմնադրամները ահռելի բեռ են դարձել ՀՀ պետական բյուջեի վրա` վատնելով միջոցները, բայց հանրությունն այդպես էլ ականատես չի լինում նրանց կատարած աշխատանքի արդյունքներին:
«Կարծում եմ` ժամանակ է հարկավոր, որպեսզի ամեն բան պարզվի, փոխադարձ վստահություն ձևավորվի, քանի որ ներկայումս առաջացած բոլոր խնդիրների պատճառը վստահության բացակայությունն է երկկողմ հարաբերություններում»,- ասել է նա:
Վեցամսական երեխան, որի մահն արձանագրվել էր սեպտեմբերի 25-ին, կենդանացել է դիարանում:
«Մանվել Գրիգորյանի անցած ճանապարհը և կրած խաչը պետք է այլ կշռի ու որակի մեջ լինեին։ Որպես Մանվել Գրիգորյանի մարտական ընկեր՝ այս պահին զերծ կմնամ մեկնաբանություններ անելուց»:
Ռուսաստանի արտաքին գործերերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում:
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Մելեշկանուն ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը գնահատել է շատ լավ:
Չնայած Թուրքիայում հայկական մշակութային և կրոնական իրավունքների բազմաթիվ խախտումներին՝ Ստամբուլի որոշ հայեր գովաբանում են թուրքական վարչակարգը և հատկապես նրա ֆաշիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Շատ կուզեի, որ մեր քաղաքական գործիչները շատ արագ այդ ճանապարհն անցնեին՝ դեպի պետական գործիչներ, քաղաքական շահը, պետական շահը մի քիչ տարբերեն»։
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որի արդյունքներով էլ ընտրվեց Երևանի 12-րդ քաղաքապետը:
Եվրախորհրդարանը չեղարկել է Եվրամիությանն անդամակցումը նախապատրաստելու նպատակով Թուրքիայի համար նախատեսված 70 մլն եվրոյի օգնությունը:
Սեպտեմբերի 26-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն և Եվրոպայում փախստականների և միգրանտների հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանին և Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:
«Հիմնական քաղաքական պրոցեսները պետք է տեղի ունենան դրանից հետո, որովհետև դրանից հետո կան հարցեր, թե ով է ընդհանրապես Հայաստանում լինելու երկրորդ քաղաքական ուժը, կամ արդյո՞ք լինելու են երրորդ, չորրորդ քաղաքական ուժեր։ Իրավիճակի կայունացումից հետո պետք է այլ պատկեր ունենանք»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ այսօր Նյու Յորքում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում։
Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:
Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ուժի մեջ պահելու ուղղությամբ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի գործողությունները թելադրված են էգոիզմով ու գոռոզությամբ, բայց ոչ Եվրոպայի երկրների շահերի մասին հոգատարությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հաստատել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի նոր հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս, եւ որ այդ գագաթնաժողովը, հավանաբար, կկայանա հոկտեմբերից հետո:
«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդած սպառողական շուկայում գրանցված թանկացումները, ներդրումների բացակայությունը և տնտեսության հետընթացը բնորոշ է բոլոր այն երկրներին, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան քննարկվել է, բայց դժվար թե այն տեղի ունենա մինչև տարեվերջ, հավանաբար այն տեղի կունենա 2019-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
ՄԱԿ-ի ԳԱ-ն թերևս հանդիսանում է միջազգային թիվ մեկ հարթակը, որտեղ տարբեր երկրների ղեկավարներ ներկայացնում են իրենց տեսլականը սեփական երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ժողովրդավարական գործընթացների, անվտանգային հիմնախնդիրների մասով և կիսվում են իրենց մոտեցումներով տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների վերաբերյալ: