Բաժիններ՝

Թուրքիայի նախագահը Ցիպրասին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ստամբուլ

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողասրահներում տեղի ունեցած հանդիպմանը նշել են երկու երկրների հարաբերությունների բարելավումն իրենց նախորդ հանդիպումից հետո, որը հուլիսին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը:

Թուրքիայի նախագահը Ցիպրասին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ստամբուլ, հայտնել է նա: Երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատացել էին Թուրքիայի կողմից երկու հույն զինծառայողների ձերբակալումից հետո, որոնք պատահաբար թուրքական տարածք էին անցել սահմանի պարեկման ժամանակ: Զինվորականներն ազատ էին արձակվել օգոստոսին, ինչը բարելավել է երկկողմ հարաբերությունների մթնոլորտը:

Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են հույն-թուրքական հարաբերությունները, լարվածությունը Էգեյան ծովում, կիպրական կարգավորումը, միգրացիայի խնդիրը եւ Հունաստան փախած ութ թուրք զինվորականների հարցը, հայտնել է կառավարության ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս