ՀՀԿ-ն այսօր ԳՄ նիստ է հրավիրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամռան հանգստի շրջանից հետո ՀՀԿ-ն վերսկսում է Գործադիր մարմնի նիստերի ավանդույթը: Այսօր կգումարվի ՀՀԿ Գործադիր մարմնի այս աշնան առաջին նիստը, որն էլ, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, վարելու է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագոհ Ռուբեն Թադեւոսյանը թերթի հետ զրույցում նշեց, թե նիստերի դադարը պայմանավորված էր միայն արձակուրդային շրջանով եւ այսօրվանից դրանք կրկին ամենշաբաթյա բնույթ կկրեն:

Թադեւոսյանն ընդգծեց, թե ավանդույթի համաձայն, օրակարգը ձեւավորվում է տեղում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930