Բաժիններ՝

Իրանում մեռած համարվող երեխան կենդանացել է դիարանում

Վեցամսական երեխան, որի մահն արձանագրվել էր սեպտեմբերի 25-ին, կենդանացել է դիարանում: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով թաղման հիմնարկության ղեկավար Ամիր Աբաս Աբեդինիին:

Նա պատմել է, որ մարմինը կենդանության նշաններ է ցույց տվել թաղմանը նախապատրաստելու գործընթացում: Աբեդինին նշել է, որ մանկիկի ընտանիքին արդեն տեղեկացրել են պատահածի մասին:

Հաղորդագրության մեջ այլ մանրամասնություններ չեն ներկայացվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս