ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի քաղաքական գործընթացը

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մեւլյութ Չավուշօղլուն եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացի գործարկմա հեռանկարները՝ հավաստելով սահմանադրական կոմիտեի շուտափույթ գործարկման համար ջանքեր ներդնելու մտադրությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում:

«Հանդիպման ընթացքում կայացել է իրադրության հանգամանալի քննարկում «ցամաքում», նախ եւ առաջ ապաէսկալացման Իդլիբի գոտում, ինչպես նաեւ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման իրապես կայուն գործընթացի գործարկման հեռանկարները»,- հայտարարել են ԱԳՆ-ում՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:

«Վերստին ընդգծվել է սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի որոշումների եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա Ժնեւում սահմանադրական կոմիտեի ձեւավորման ու գործարկման ջանքերն արագացնելու տրամադրվածությունը»,- հավելել են ՌԴ ԱԳ նախարարությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930