
Մնացականյանի հետ հանդիպումը հեռանկարային է համարել երկկողմ հարաբերությունների զարգացման համար

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Մելեշկանուն ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը գնահատել է շատ լավ: «Թվիթեր»-ի Ռումինիայի արտգործնախարարության էջում հանդիպման մասին գրառում է կատարել Մելեշկանուն:
«Այսօր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ շատ լավ հանդիպում ունեցանք Նյու Յորքում: Դա արտահայտեց այն համոզմունքը, որ մեր հարաբերություններն ապագայում կզարգանան՝ հաշվի առնելով նաև համագործակցության և փոխըմբռնման երկար տարիների ավանդույթը»,- գրել է Ռումինիայի ԱԳ նախարարը:
ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորք է մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: