
«Հայաստանի զարգացման» հիմնադրամը ևս կարող է փակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ստեղծած հիմնադրամները ահռելի բեռ են դարձել ՀՀ պետական բյուջեի վրա` վատնելով միջոցները, բայց հանրությունն այդպես էլ ականատես չի լինում նրանց կատարած աշխատանքի արդյունքներին:
«Պարզվում է` կառավարությունը լուծարման գործընթացը սկսել է առայժմ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամից: Ըստ որոշ տեղեկությունների` սրան հնարավոր է հաջորդի «Հայաստանի զարգացման» հիմնադրամը, որը, ի դեպ, տեւական ժամանակ է` անվանափոխվել է` «Բիզնես Արմենիա»-ի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: