
Եվրախորհրդարանը չեղարկել է Թուրքիային 70 միլիոն եվրոյի օգնության ծրագիրը

Եվրախորհրդարանը չեղարկել է Եվրամիությանն անդամակցումը նախապատրաստելու նպատակով Թուրքիայի համար նախատեսված 70 մլն եվրոյի օգնությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ»-ը:
Օգնության ծրագիրը չեղարկվել է Թուրքիայի՝ օր ենքի գերակայությունը բարելավելու պայմաններին չհամապատասխանելու պատճառով:
Եվրախորհրդարանի բյուջեի հարցերով հանձնաժողովը տեղեկացրել է, որ պատրաստվում է այդ գումարը ծախսել միգրացիոն ծրագրերի վրա:
Օգնության շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2017թ. նոյեմբերին: Օգնության պայմանն այն էր, որ Թուրքիան բավարար բարելավումներ իրականացներ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, մամուլի ազատության և ժողովրդավարության ոլորտներում: