Չինաստանում հայտնվել է խելացի ռոբոտ, որը կարողանում է կոկորդից քսուք վերցնել նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար, մշակումը կարող է նվազեցնել վարակման ռիսկը բուժաշխատողների շրջանում:
Կորոնավիրուսի բռնկման պատճառով Էվերեստը փակ է լինելու արշավախմբերի համար:
Ես ցանկացած պահի սպասում եմ նման բանի: Բայց ես մշտապես դուրս եմ գալիս, քայլում եմ, ճիշտ է, աշխատում եմ հասարակական վայրեր շատ չգնալ և միշտ էլ այդպես եմ արել, բայց այս պահի դրությամբ մարդիկ միայն դրական արձագանքներ են տալիս: Ես չեմ կարող ասել, որ բոլորը 100 տոկոսով ինձ աջակցում են: Ես զգում եմ, որ ինձ ճանաչում են, բայց համենայն դեպս մինչ այս պահը որևէ բացասական արտահայտություն կամ դրսևորում չի եղել:
«Եկել ենք Արցախ՝ աջակցելու Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին: Շատ ջերմ է անցնում նախընտրական քարոզարշավը: Անկեղծ ասած՝ բոլոր քաղաքացիներն անխտիր սիրում և հպարտանում են Վիտալի Բալասանյանով, եթե անգամ համակրում են այլ թեկնածուի: Իմ անձնական հարցումներով՝ թեկնածուներից առաջատարն այս պահին Վիտալի Բալասանյանն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
Ես չեմ հիշում այդպիսի դեպք նախկինում, որ երկրի ղեկավարը կամ քաղաքապետը գնային արձակուրդ և գոնե մի մամուլի հաղորդագրություն չտարածեին այդ մասին: Բոլորը միշտ ասում էին՝ մենք գնում ենք արձակուրդ, հիմա եթե դուք այդքան սուպեր-թափանցիկ եք, ինչո՞ւ չհայտարարեցիք, որ քաղաքապետը գնում է արձակուրդ: Դա արտառոց բան չէ, այդտեղ կրիմինալ չկա, պարզապես նորմալ պրակտիկա է: Հիմա, ե՞րբ է վերադառնալու, ես հարցնում եմ, մամուլի խոսնակն ասում է՝ երևի եկող շաբաթ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելման հարցով:
Օրերս Հայաստանում իր գործունեության մասին հայտարարեց «Հեղափոխության պահապաններ» անունը կրող մի խմբավորում, որը խոստանում է, որ կգործի ահաբեկչություն, եթե պարզի, որ Նիկոլ Փաշինյանին վտանգ է սպառնում։
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ նոր տիպի կորոնավիրուս (COVID-2019) չի հայտնաբերվել: Նրա թեսթի արդյունքը բացասական է:
Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ՝ ս.թ. մարտի 11 մեկնաբանության հետ կապված Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանություն է տարածել:
Իրանի իշխանությունները դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ խնդրելով հինգ միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել, որ վաղվանից՝ մարտի 14-ից, կանցկացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ընտրությունների վերապատրաստման դասընթացները։
168 Լրահոս
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 34-ից մինչեւ 45 է հասել վերջին 24 ժամվա ընթացքում:
Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իսպանիայում մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով, ախտորոշվել է վարակման 4209 դեպք, 120 մարդ մահացել է:
Որպես կանոն՝ պոպուլիզմը տեղի է ունենում ժողովրդավարության քողի տակ, սակայն բնույթով այն հակաժողովրդավարական է և վկայում է պետությունում առկա ժողովրդավարության ինստիտուտների ցածր լեգիտիմության մասին։ Պետությունում առկա պոպուլիզմի հաղթահարումը պետք է տեղի ունենա բազմակարծության և ներկայացուցչական ինստիտուտների դերակատարության բարձրացման միջոցով։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի բռնկման հետեւանքով մահացածների թիվը գերազանցել է 5 հազարը:
Ադրբեջանի չորս քաղաքացու մոտ, որոնք վերադարձել են Իրանից եւ Իտալիայից, նոր կորոնավիրուս է հայտնաբերվել:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Եթովպիայում:
Ապրիլի 5-ին հանրաքվեի է դրվում մի դրույթ, որը գոյություն չունի, որովհետև անցումային դրույթը կոնկրետ ժամանակի է վերաբերում, այն գործում է մինչ այն օրը, երբ մտնում է ուժի մեջ:
Ժամը 12-12։30-ին Իջեւանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ կրակոցների հետևանքով որևէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։
Հունաստանի նոր նախագահ Եկատերինա Սակելարոպուլուն երդում է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը:
Բուլղարիայի խորհրդարանը հավանություն է տվել կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով մարտի 13-ից մինչեւ ապրիլի 13-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն, որն առաջարկել էր երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքի մասին:
Վերջին տվյալների համաձայն, արդեն կորոնավիրուս կա աշխարհի 116 երկրում, վարակվածների թիվը շարունակում է մեծանալ: Աշխարհը կորոնավիրուսի պատվաստանյութ մշակելու աշխատանքներին զուգահեռ՝ քննարկում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները: Տնտեսագետ, Հանրային խորհրդի անդամ Գագիկ Մակարյանը կորոնավիրուսի տնտեսական մի քանի հետևանքներ է առանձնացնում:
168 Մամուլի տեսություն։
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը պնդում է՝ Արցախի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի աջակից, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ստում է՝ ասելով, թե ինքը որևէ մասնակցություն չի ունեցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձին: 2000թ. մարտի 22-ին իրականացված մահափորձը պատվիրելու մեղադրանքով Բաբայանը ձերբակալվել էր 2017-ին: Իր կապն այդ դեպքին ժխտող հայտարարությամբ Սամվել Բաբայանը հանդես է եկել նախընտրական քարոզարշավի ընթացքում: Գառնիկ Իսագուլյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց այն տեսանյութը, որտեղ Բաբայանը քննիչների մոտ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս:
Քենիայում հայտնաբերել են (COVID-19) նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին մարտի 13-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Քենիայի առողջապահության նախարար Մութահի Կագվեին։
Վրաստանի TBC Bank խոշորագույն առեւտրային բանկը ֆիզիկական եւ իրավական անձանց թույլատրել է երեք ամսա ընթացքում վարկերի դիմաց չվճարել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին ասված է ֆինանսական հիմնարկության՝ մարտի 13-ին հրապարակված հայտարարության մեջ։
Դերասան Թոմ Հենքսն առաջին անգամ իր երկրպագուներին է դիմել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ կորոնավիրուսով նրա վարակվելու մասին։
Չինաստանի Հուբեյի նահանգում, հաշվի չառնելով դրա վարչական կենտրոն Ուհանը, որը համարվում է երկրում COVID-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը, ութերորդ օրն անընդմեջ վարակման նոր դեպքեր չեն արձանագրվում: