Թուրքիայում տնտեսության հանդեպ վստահությունը շարունակում է նվազել

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է սեպտեմբերի սպառողական վստահության ինդեքսը։ Տվյալների համաձայն՝ օգոստոսին 84.3 միավոր կազմած ցուցանիշը սեպտեմբերին նվազել է 0.4 տոկոսով՝ հասնելով 83.9-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդգծվում է, որ 100-ից ցածր միավորը վկայում է տնտեսության նկատմամբ սպառողների շրջանում առկա անվստահության մասին, իսկ վերջին տարիներին Թուրքիայում սպառողական վստահության ցուցանիշը մշտապես այդ շեմից ցածր է գտնվում:

Նշենք, որ տնտեսության նկատմամբ ինդեքսը հաշվվում է 0-200-ի միջակայքում, որտեղ 100-ը հանդիսանում է լավատեսության և անվտահության միջև ընկած շեմը. եթե ինդեքսը բարձր է հարյուրից, ապա հասարակությունը լավատես է ապագայի նկատմամբ, իսկ եթե ցածր է՝ ապա այդ հարցում առկա է անվստահություն:

Տեսանյութեր

Լրահոս