
Դանիել Դեյ-Լյուիսը խոստացել է վերադառնալ կինո

Եռակի օսկարակիր դերասան Դանիել Դեյ-Լյուիսը հայտարարել է կինո վերադառնալու իր ծրագրերի մասին։
«Ախորժակը, կարծես թե, միշտ հայտնվում է, երբ ինչ-որ բան ինձ գրավում է, և ես հավատում եմ, որ դա կարող է հեշտությամբ տեղի ունենալ: Ես, անշուշտ, մտադիր չեմ խուսափել դրանից»,- ասել է դերասանը Empire-ին տված հարցազրույցում։
Դեյ-Լյուիսն ավելի վաղ հերքել էր դերասանական կարիերան ավարտելու մասին լուրերը: 2017 թվականից ի վեր դերասանի առաջին նախագիծը՝ «Անեմոն» ընտանեկան դրաման, միջազգային վարձույթում կհայտնվի հոկտեմբերի 3-ին: Ֆիլմի ռեժիսորը դերասանի որդին՝ Ռոնան Դեյ-Լյուիսն է: