Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները քննարկելու համար մարտի 17-ին արտահերթ գագաթնաժողով կանցկացնի տեսախորհրդաժողովի ձեւաչափով:
Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը,
ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ Գյումրիում վիճակն այնքան տագնապային չէ, որքան Երևանում. «Ճիշտ է՝ մարդիկ զգոն և զգուշավոր են, բայց Երևանի և Գյումրիի մեջ մեծ տարբերություն կա: Դա երևի գալիս է նրանից, որ գյումրեցիները երկրաշարժ են տեսել և նման իրավիճակների նկատմամբ իմունիտետ ունեն»:
Իրանում առնվազն 129 մարդ է մեկ օրում մահացել կորոնավիրուսից, զոհերի թիվը հասել է 853-ի, վարակված է 14 հազար 991 մարդ:
Թե՛ կալանավորման օրերին, թե՛ այսօր, երբ Արմեն Թավադյանն արդեն ազատության մեջ է, և՛ Թավադյանը, և՛ նրա պաշտպանական խմբի ներկայացուցիչները պնդում են, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:
Էստոնիայի Հանրապետության կառավարությունը երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ իրավիճակ է հայտարարել։
Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 8744 դեպք է գրանցվել երկրում վարակի տարածման սկսվելուց ի վեր:
Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին»:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի պատգամավորներին ու աշխատակազմին խնդրել և հրահանգել է պատրաստվել հնարավոր ԱԺ հատուկ նիստին, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հարցը: Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Բավարիայի դաշնային երկրամասի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով:
Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Լիբերիայում:
Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մարտի 18-ից արգելք է սահմանում երկիր օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, որը 2019 թվականի դեկտեմբերի 26-ից կալանավորված էր, Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: Կալանավորման օրերի ընթացքում «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը, Արմեն Թավադյանի պաշտպանական խումբը պնդում էին, որ Թավադյանի կալանավորումը ուղիղ կապ ունի հեռուստաընկերության և նրա արտադրանքի հետ:
Իրանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով հսկողություն կսահմանեն երկրի ներսում քաղաքացիների ուղեւորությունների նկատմամբ նահանգներից դուրս գալիս, անհրաժեշտության դեպքում ավտոմեքենաները հետ կդարձվեն դեպի տուն:
Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԻԻՀ քաղաքական ամենակարևոր մարմիններից Փորձագետների խորհրդի 86 անդամներից մեկը՝ այաթոլլահ Հաշեմ Բոթհայի Գոլփայեգանին այսօր առավոտյան Ղոմում հեռացել է ողջերիս շարքերից կորոնավիրուսի պատճառով։
Արդեն 18 օր է անցել Թուրքիայի՝ Եվրոպա տանող «դարպասները» փախստականների առաջ բացելու որոշումից։ Չնայած հույն ոստիկանների կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին, եղանակային անբարենպաստ պայմաններին, փախստականները չեն հրաժարվում Եվրոպական երկրներ գնալու մտքից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Մարտի 16-ին Լիտվայում համազգային կարանտինի ռեժիմ է հայտարարվել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի:
Ավստրիան մարտի 16-ից հասարակական կյանքը փոխադրում Է «վթարային ռեժիմի», որպեսզի կանխի նոր կորոնավիրուսի տարածումը: Երկրում ուժի մեջ Է մտել կառավարության միջոցառումների փաթեթը բնակչությանը վարակումից պաշտպանելու համար, որը սահմանափակում Է քաղաքացիների տեղաշարժերը հասարակական տրանսպորտով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Իշխանությունները մինչեւ մարտի 22-ը փակում են հագուստի, կահույքի, կենցաղային տեխնիկայի, մանկական ապրանքների, ոսկերչական իրերի խանութները, վարսավիրանոցները, մարզական դահլիճները: Բացառություն Է արված կենսականորեն կարեւոր օբյեկտների համար. սուպերմարկետներ, դեղատներ, լցակայաններ, փոստ, բանկեր, լվացքատներ, շարժական կապի կենտրոններ: Մարտի 17-ից փակ կլինեն ռեստորանները, բարերը եւ սրճարանները, բացի կերակրի առաքման ծառայություններից: Եկեղեցիները չեղյալ են հայտարարում ժամերգությունները, մկրտությունները եւ պսակադրությունները: Բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքները հեռավար ռեժիմի են փոխադրվում մինչեւ ապրիլի 12-ը: Սահմանափակումները չեն վերաբերում հասարակական տրանսպորտին եւ պետական կառավարման մարմիններին: Ինչպես հայտնել Է Ավստրիայի սոցիալական գործերի, առողջապահության, սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը, այդ միջոցները ձեռնարկվում են բնակչության հետագա ախտահարում թույլ չտալու նպատակով: Ներկայում Ավստրիայում կորոնավիրուսով վարակվել Է 860 մարդ, վեց հոգի ապաքինվել Է, մեկը՝ մահացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հոնկոնգի բժիշկները ձեռնամուխ են լինում «Ռեմդեսիվիր» (Remdesivir) փորձարարական պատրաստուկի կլինիկական փորձարկումներին, որը հնարավոր արդյունավետ է համարվում կորոնավիրուսի դեմ պայքարում:
Իրանի Փորձագետների խորհրդի անդամ Հաշեմ Բաթհային մահացել է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից:
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անկախ այս կառավարության որակից, քայլերի թերություններից, պետք է վերջ տալ ատելության այս մոլուցքին, որին թափ է տվել գործող իշխանությունը:
Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը՝ կորոնավիրուսի նոր տիպի համավարակի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով:
Արմեն Թավադյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ. tert.am
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս առավել քննարկելի իրավական հարցադրումներից է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու և ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգելու համար:
Ավստրալիայի Վիկտորիայի եւ Հարավային Ավստրալիայի նահանգները, ինչպես նաեւ Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքը արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով:
Լիբանանի կառավարությունը հայտարարել է երկրում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի սպառնալիքի պատճառով մարտի 18-ից մինչեւ 29-ը Բեյրութի միջազգային օդանավակայանը, ցամաքային եւ ծովային սահմանները փակելու մասին:
Չեխիայի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 16-ից համազգային կարանտին հայտարարել հանրապետությունում, որը կշարունակվի մինչեւ մարտի 24-ը:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել է 3,5 հազարի, մահացել է 65 մարդ:
G7-ի երկրների ղեկավարները մարտի 16-ին կանցկացնեն հեռախորհրդակցություն, որի ընթացքում կքննարկեն աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: