Բաժիններ՝

Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Կոմիտասի պողոտայում․ հետիոտնը տեղում մահացել է, իսկ վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, ստորգետնյա անցման հարևանությամբ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո տեղի է ունեցել մեկ այլ ավտոմեքենայի հետ բախում, իսկ վրաերթից հետո մեկ այլ ավտոմեքենա, ըստ տեղեկությունների, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և մահացածի ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերված, բախված Nissan, Toyota և Audi մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերը։

Նշված հատվածում մի քանի անգամ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում՝ վրաերթ մահվան ելքով, մինչդեռ այդ հատվածում կա ստորգետնյա անցում, իսկ որոշ հետիոտներ չեն անցնում ստորգետնյա անցումով։

Վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930