Հարգելի պատգամավորներ, մի ինքնամեկուսացեք:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղազախստանի Հանրապետություն մուտք գործելու սահմանափակումների վերաբերյալ։
Հստակ քննարկումներ կան, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 169 հազար 610՝ ընդգրկելով 150-ից ավելի երկրներ:
Վիրջինիայի դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատել Wikileaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին այն բանի կապակցությամբ, որ նրա՝ որպես վկայի ցուցմունքների անհրաժեշտություն չկա այն գործով, որը վերաբերում է այդ կազմակերպությանն ու դրա հիմնադիր Ջուլիան Ասանժին
Բաժնետոմսերի շուկաներում փլուզումը, որը նախօրյակին ԱՄՆ-ում ֆոնդային ինդեքսներն իջեցրեց 1987 թվականից ի վեր ռեկորդային 10 տոկոսով, մարտի 13-ին շարունակվում է, չնայած կենտրոնական բանկերի փորձերին կանգնեցնելու խուճապային սպառավաճառքները՝ կապված կորոնավիրուսի տարածման երկյուղների հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Հայտնի դերասան, բոդիբիլդեր Առնոլդ Շվարցենեգերը իր երկրպագուներին ցույց է տվել, թե ինչպես կարելի է պայքարել կորոնավիրուսի դեմ:
Լեհաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է՝ հասնելով 103 մարդու, երեք մարդ արդեն մահացել է:
Ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ փոխվել է նախարարների, փոխվարչապետների և կառավարության այլ պաշտոնյաների պարգևատրման կարգը։
Իտալական շքեղ ավտոմեքենաների արտադրող Ferrari-ն երկու շաբաթով արձակուրդ է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան: Այցի շրջանակում նա հանդիպումներ էր ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Փաշինյանը հանդիպել էր նաև Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Շարունակելու են գործել մթերային խանութները, դեղատները և բենզալցակայանները:
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայրենի երկրի իր հյուրանոցային ցանցն անվճար կտրամադրիհիվանդանոցներին:
Կորոնավիրուսով վարակվելուց հետո զույգը գրեթե մեկ շաբաթ անցկացրել է տանը, այնուհետև նրանց տեղափոխել են հիվանդանոց:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Մարտի 14-ի երեկոյան Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը:
Պետական ղեկավար պաշտոններում կանանց բաժինը տարեցտարի ավելանում է: Այդ մասին վկայում է Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) եւ ՄԱԿ-ի՝ Ժնեւում հրապարակված զեկույցը: Դրա հետ մեկտեղ այդ բաժինը դեռեւս շատ փոք է, նշում են հետազոտության հեղինակները։
Կիրակի, մարտի 15-ին, ժամը 5:50-ի դրությամբ, աշխարհում COVID-19 կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 5.833 մարդ:
Իտալիայում կորոնավիրուսից ապաքինված հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է մեկ երրորդով։
Թուրքիայում անցակցվել են սոցիոլոգիական հարցումներ՝ պարզելու երկրի նախագահ ընտրվելու ամենաբարձվարկանիշ ունեցող հավակնորդին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
46 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ԱԺ-ից մինչև հանրաքվեի անցկացումը ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը: Հայտարարության մեջ 10 անգամ օգտագործվում է «պետություն զավթել» արտահայտությունը՝ առավել շեշտելու համար, թե նախորդ իշխանությունները զավթել են պետությունը։ Թե ումից են զավթել, ինչպես են զավթել, և ինչ է նշանակում՝ պետության զավթում, հայտարարության մեջ չի ասված։
Վերջին տասնօրյակի ընթացքում Ադրբեջանը կրկին սկսել է թիրախավորել հայ-ադրբեջանական սահմանը: Միջադեպերի ակտիվ փուլը սկսվել է մարտի 1-ից, երբ հայտնի դարձավ, որ հակառակորդը կրակ էր բացել Տավուշի Ոսկեպար գյուղի և դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դրանից օրեր անց տեղեկացրել էր, որ արդեն մի քանի օր է՝ նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։
Մոտավորապես մեկուկես դար առաջ, Ղրիմյան արշավանքի ժամանակ, անգլիական ազնվականության ընտրանուց կազմված 9 հեծելազորային վաշտեր՝ լորդ Կարդիգանի գլխավորությամբ, ենթարկվելով բանակի հրամանատարի անմիտ հրամանին, առանց երկար մտածելու՝ նետվեցին գրոհի ուղիղ ռուսական զորքերի կազմած «պայտի» մեջ: Սկզբում ռուսները հակառակորդի այդ հիմարությունից ապշեցին, բայց հետո կրակ բացեցին, և հարձակվողները ոչնչացվեցին: Այս դեպքը պատմության մեջ ստացավ «թեթև հեծելազորի հարձակում» վարկաբեկիչ անվանումը: Բայց բրիտանական բարձր հասարակությունը, պահպանելով ազգային շահերը, ձգտեց շուտ մոռանալ հրամանատարության այդ սխալը, և հետագայում էլ Բրիտանիայում այդ թեմային անդրադառնում էին միայն ազնվականության կարգապահության և հերոսության ենթատեքստում:
168.am-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ազգային ժողովը պե՞տք է դիմի ՀՀ նախագահին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու և երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար։
Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր բոլորը համոզվեցին, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ՎՏԱՆԳՎԱԾ Է, և պատասխանատուն Նիկոլն է: Երբ ասում ենք անվտանգություն, նկատի չունենք միայն առաջնագիծը, անվտանգությունը նաև առողջապահական, տնտեսական ոլորտներին է վերաբերվում, բոլոր ոլորտներին առհասարակ:
Նորվեգիայում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 907-ի:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսի տարածումը երկրում կանխելու գործողությունների պլանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, մարտի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը՝ Թավադյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Նույն օրն Արմեն Թավադյանն ազատ էր արձակվել:
Բելառուսի պետական համալսարանի հինգ ուսանողի մոտ հաստատվել է կորոնավիրուսի նախնական թեստը: Այժմ հավելյալ հետազոտություններ են արվում:
Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող ցուցանիշը զգոնություն է պահանջում բոլորիցս: Էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են: