Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետը հայտարարեց արձակուրդից հետ գալու մասին, ինչը նշանակում է քարոզարշավի միակողմանի դադարեցում։ Դասերը պրակտիկորեն մի օրով չեղարկվեցին։ Էջմիածնի քաղաքապետը փակեց սպորտդպրոցը։ «Թումոն» որոշեց մինչև ապրիլի 12-ը չաշխատել։ Պետական հիմնարկների մի մասում (օրինակ՝ ԱԺ-ում) անտիսեպտիկ են դրել ու հետևում են հիգիենային, իսկ, օրինակ, մյուսներում դա չկա։ Մի խոսքով՝ հատվածական, տեղային ու այսրոպեական լուծումներ, որոնք հուշում են, որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ՉԻ ԿԱՆԽՎՈՒՄ, որովհետև չկա արդյունավետ կառավարում։
ՉԺՀ-ից բուժաշխատողների բրիգադ է ժամանել Հռոմ՝ իտալացի գործընկերներին օգնություն ցուցաբերելու կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործում: Այդ մասին մարտի 13-ին հայտնել են չինական ԶԼՄ-ները։
Ի՞նչ է անում ժամանակակից աշխարհում «միջին վիճակագրական» անհատը, երբ արթնանում է առավոտյան: Մարզա՞նք: Աղո՞թք: Ինքնազարգացո՞ւմ: Անցնում է աշխատանքային պարտականությունների կատարմա՞նը: Ո՛չ, նա աչքերը բացելուն պես (հաճախ անգամ անկողնուց դուրս չգալով)՝ վերցնում է հեռախոսը եւ սկսում է ստուգել նորությունները:
Վարչապետը Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ է հրավիրել:
Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնը մարտի 13-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի իր թեստը դրական արդյունք է տվել։
Լոնդոնի ICE սակարանում մարտի 13-ին կայացած սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները բարձրանում են մարտի 12-ի զգալի անկումից հետո, երբ Brent-ի արժեքն իջավ ավելի քան 9 տոկոսով, իսկ WTI-ինը՝ 6,4 տոկոսով։
Լրագրողների ձեռքի տակ հայտնված կառավարական փաստաթղթերը հիմք ընդունելով՝ աղբյուրը ենթադրում է, որ հիվանդությամբ վարակված առաջին մարդը Հուբեյ նահանգի 55-ամյա մի բնակիչ է, սակայն նրա՝ զրոյական հիվանդի, այսինքն ՝ առաջին վարակակրի կարգավիճակը դեռևս չի հաստատվել:
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին տնային կարանտինի մեջ է կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանիշների առկայության պատճառով:
Թուրքիայի ազգային առողջապահության նախարար Ֆահրեթին Ղոջան մարտի 13-ին հայտնել է, որ երկրում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը։
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման պատճառով:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի տարածքային քաղաքականության եւ պետական ծառայության նախարար Կարոլինա Դարիասի մոտ:
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 1645-ի, մահացել է 41 մարդ:
Բելգիան առնվազն մինչեւ ապրիլի 3-ը սահմանել է համազգային խիստ կարանտին, արտակարգ համաճարակաբանական պատրաստություն եւ առողջապահության ամբողջ համակարգի մոբիլիզացում:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկնոջ՝ Սոֆի Գրեգուար Տրյուդոյի մոտ կորոնոավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել է յոթով, վարակվածների թիվն ավելացել է ութով, ապաքինվել է եւս 1318 մարդ:
Սաուդյան Արաբիան պատրաստ է եռակի ավելացնել նավթի մատակարարումը եվրոպական երկրներին՝ բարելի դիմաց 25 դոլար գնով: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Համերգային կատարմամբ օպերան՝ իսպանացի հանրաճանաչ տենոր Պլաչիդո Դոմինգոյի մասնակցությամբ, որը դեկտեմբերի 8-ին պլանավորված էր Փարիզի ֆիլհարմոնիայում, չեղարկվել Է: Այդ որոշման մասին, որն ընդունվել է երգչի շուրջ ծավալված սկանդալի ֆոնին, ասված է մարտի 11-ին ֆիլհարմոնիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է բոլոր ուսումնական հաստատությունների փակման մասին՝ կորոնավիրուսի տարածման պատճառով
Ճապոնիայի Kurabo Industries ընկերությունը մարտի 16-ից կսկսի շտապ թեստերի վաճառքները, որոնք թույլ են տալիս 15 րոպեում մարդու մոտ հայտնաբերել կորոնավիրուսի առկայությունը կամ բացակայությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օրերս է վերադարձել Բրազիլիայից, ուր հանդիպել էր նաև Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ ու նրան հրավիրել Հայաստան։
Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն է:
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը թավշյա հեղափոխությունից հետո 2 տարի անց էլ չի տեսել որևէ սոցիալական մասշտաբային ծրագիր, որը միտված լիներ նրան, որ հայի վիզը ծուռ չմնար։
Պաշտոնական Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ և զսպվածության կոչ է անում:
Համաշխարհային պրակտիկայում ընդունված բան է, երբ նախընտրական քարոզարշավների ժամանակ քաղաքական թիմերը դիմում են տարբեր տեխնոլոգիաների ու հիմնականում իրենց հռետորաբանությունը կառուցում են տվյալ ուղղությամբ։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ օգտագործվում են նաև ամենատարբեր սուտ ու մտացածին լուրերը և փորձում հանրությանը մատուցել իրենց տեսանկյունից և իրենց նախընտրած փաթեթավորմամբ։
ՔՊ-ն հրատապ նիստ է հրավիրել. մասնակցելու է նաև վարչապետը. ՈՒՂԻՂ. factor.am
«Ամենևին պարտադիր չէ, որ այդ համայնքի հանդիպումները որևէ կերպ համաձայնեցված լինեն հայկական կողմի հետ, կամ ընդգրկեն տողատակեր, քանի որ դեսպանների, միջնորդների գործունեության տիրույթում է՝ կոնկրետ այս համակարտության շրջանակում հանդիպել բոլոր շահագրգիռ կողմերի, տուժածների, տուժողների և տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնքի» ազդեցության ընդլայնմանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության պետի ժ/պ Արման Սարգսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նպատակը հ/կ-ներին կառավարելի դարձնելն ու նրանց գործունեությանը միջամտելն է։
168 Լրահոս