Արցախից բռնի տեղահանված 2771 ընտանիք բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել, իրացվել է 890-ը

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 2025թ. սեպտեմբերի 18-ի դրությամբ հավաստագիր է ստացել 2771 ընտանիք, որից 890-ը իրացված է։ Իրացված հավաստագրերից 193-ը իրացվել է Երևան քաղաքում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 2025 թվականին ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1 միլիարդ 290 միլիոն դրամ։

«Ծրագրի 1-ին և 2-րդ բաղադրիչների շրջանակում պետական բյուջեից շուրջ 352 մլն դրամ ուղղվել է հիփոթեքային վարկերի ամսական մարումներին, 3-րդ բաղադրիչի շրջանակում շուրջ 732 մլն դրամ ուղղվել է գործող հիփոթեքային վարկերի մարմանը, դրական մնացորդի իրացման շրջանակում շուրջ 453 հազ. դրամ ուղղվել է վերանորոգման վարկերի ամսական մարումներին, շուրջ 168 մլն դրամ ուղղվել է կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը, ինչպես նաև շուրջ 37 մլն դրամ ուղղվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարների փոխհատուցմանը»,–հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930