
111-ամյա կինը բացահայտել է երկարակեցության պարզ գաղտնիքը

ԱՄՆ Նեբրասկա նահանգի ամենատարեց բնակչուհին սեպտեմբերի 16-ին նշել է իր 111-ամյակը և բացահայտել երկարակեցության պարզ գաղտնիքը: Այս մասին հաղորդում է KLKN-TV-ն։
Լինքոլն քաղաքում բնակվող Վանեստա Գրեյին շնորհավորելու էին եկել բազմաթիվ ընկերներ և հարազատներ։ Վերջինս ծնվել է 1914 թվականին Նեբրասկայում, մեծացել է Մեծ ճգնաժամի տարիներին։ Գրեյը նշել է, որ չնայած տարիքին, իրեն հիանալի է զգում։
«Ես ինձ ամեն օր ավելի լավ եմ զգում։ Ես ինձ ամեն տարի ավելի լավ եմ զգում։ Հուսով եմ՝ այդպես կշարունակվի»,- ասել է Գրեյը։
111-ամյա կինը կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը նշել է որպես իր երկարակեցության գաղտնիքը։ «Եղիր երջանիկ։ Դա բավական է»,- ասել է նա։