
«Չէի հասկանում, թե ինչ են ուզում ինձնից». Բեզռուկով

Դերասան Սերգեյ Բեզռուկովը kp.ru-ին պատմել է, որ ձախողել է «Վիկինգ» ֆիլմում արքայազն Յարոպոլկի դրուժինայի անդամի դերի համար անցկացված քասթինգը։
Բեզրուկովը նշել է, որ մոտ վեց անգամ մասնակցել է նախագծի լսումներին, բայց չի ընտրվել։
«Եվ ես այլևս չէի հասկանում, թե ինչ են ինձնից ուզում։ Ես հարցրի Անատոլի Մաքսիմովին. «Վա՞տ է այն, ինչ ես անում եմ»։ «Ոչ, բայց մեր ռեժիսորը՝ Անդրեյ Կրավչուկը, փնտրում է»։ Եվ ինձ համար պարզ դարձավ, որ նա ուրիշ մեկին էր փնտրում, ոչ թե ինձ»,- կիսվել է դերասանը։
Բեզրուկովի խոսքով՝ ամեն ինչ այնուհետև ընթացել է խաղաղ և առանց վիճաբանությունների։
Բեզրուկովը նաև խոստովանել է, որ չի զղջում չխաղացած դերերի համար։
«Ես հասկանում եմ, որ խաղացել եմ մի քանի այլ դերեր: Դա ճակատագրի հարց է»,- ասել է դերասանը։