
Այս լուսանկարները հստակ ցույց են տալիս, թե ինչպես էր իշխանությունը կեղծում «մեծ հաջողությունների» մասին պատմությունները․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի պատասխան խաբեբա Ռուբեն Ռուբինյանի ստերի՝ հրապարակում եմ այս լուսանկարները, որոնք հստակ ցույց են տալիս, թե ինչպես էր իշխանությունը կեղծում «մեծ հաջողությունների» մասին պատմությունները։ Իրականում նրանք փորձում էին հանրությանը ներկայացնել, իբր Գյանջայում ոչնչացվել են մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ։ Սա բացարձակ սուտ էր, որը Նիկոլ Փաշինյանը մատուցում էր որպես հաղթանակ՝ հայտարարելով, թե Արցախը Հայաստան է ու վերջ, և որ այն երբեք չի եղել ու չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Սա Փաշինյանի հերթական ստի վկայությունն է, իսկ այսօր Ռուբեն Ռուբինյանը փորձում է արդարացնել այդ սուտը։
Հ.Գ. Ուզում եք պատմությունը փոխել, միևնույն է՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախը ազատագրած հերոս է, իսկ դուք Արցախը թուրքերին հանձնած դավաճաններ»: