Նյու Յորքում կորոնավիրուսի տարածման պատճառով մարտի 17-ից կfփակվեն բոլոր գիշերային ակումբները, կինոթատրոնները եւ համերգասրահները, ռեստորանները կաշխատեն միայն սննդի ուղարկման համար:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Միացյալ Նահանգների տարածքում նոր կորոնավիրուսի տարածումը համեմատել է երկրի վրա հարձակման հետ:
Արցախի Պաշտպանության բանակն իր խնդիրը ցանկացած իրավիճակում բարձր մակարդակով է իրականացնում: Քաղաքական, հասարակական տարբեր նշանակություն ունեցող կարևոր միջոցառումների օրերը բացառություն չեն. ըստ անհրաժեշտության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում:
Կորոնավիրուսի բռնկումը Մեծ Բրիտանիայում կարող է տեւել մինչեւ հաջորդ տարվա գարուն եւ հոսպիտալացում կարող է պահանջվել Միացյալ ագավորության 7,9 մլն քաղաքացիների:
Փաստաբան Միհրան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Եվրոպական միությունը մոտ ժամանակներում պատրաստվում է արգելել օտարերկրացիների ճանապարհորդությունները միության սահմաններում` կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար:
Իտալիայում կորոնավիրուսի համաճարակն աննախադեպ արտակարգ իրադրություն է երկրի ողջ հետպատերազմյան պատմության ընթացքում, բայց վիրուսի տարածման առավելակետին, գիտնականների կարծիքով, դեռեւս չենք հասել, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չի կարող կայանալ հայտարարված արտակարգ դրության պայմաններում:
Կորոնավիրուսից պաշտպանության համար պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը փորձնական դեղաչափը կստանա մարտի 16-ին, հաղորդել է AP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի աղբյուր:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը (մեկ թվով)՝ 09.05.2018 թվականից մինչև 29.02.2020 թվականը և որքա՞ն է հիմնարկի աշխատակիցների թիվն այս պահին:
ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու Կառավարության առաջարկած՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցը։
Կորոնավիրուսը դեռ չէր հասել Հայաստան, բայց բանկային գաղտնիքի վերացման «վիրուսն» արդեն կար։ Բանկային համակարգի դեմ իրականացվող այդ քայլը չէր կարելի անել մինչև վիրուսի հայտնվելը։ Առավելևս չի կարելի անել հիմա։
Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը: ՀՀ կառավարությունը Հայաստանում 30 օրով արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել մարտի 16-ի նիստում:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկական անուն-ազգանունով պրոֆիլ կա՝ Valeri Avetisyan, ամենայն հավանականությամբ կոտրված էջ է, որը կառավարվում է Ադրբեջանից: Այս պռոֆիլը հատկապես վերջին օրերին «վերաորակավորվել է» և կեղծ լուրեր է տարածում Հայաստանում և Արցախում կորոնովիրուսի իրավիճակի մասին (https://www.facebook.com/profile.php?id=100013309209106):
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 30-ով եւ հասել 93-ի:
Եգիպտոսը դադարեցնում է ավիահաղորդակցությունը մարտի 19-ից մինչեւ 31-ը: Այդ մասին մարտի 16-ին Կահիրեում հայտնել է կառավարության ղեկավար Մուստաֆա Մադբուլին:
Ֆիլիպինների Սենատում մեծամասնության առաջնորդ Խուան Միգել Զուբիրին հայտնել է, որ իր անալիզի արդյունքները կորոնավիրուսի առկայություն են ցույց տվել օրգանիզմում:
«Բանկերը պետք է տոկոսները, մայր գումարի վճարները սառեցնեն, մինչև շարժը սկսի, որ մարդիկ երկրորդ հատվածը չստանան, երկու ամիս հետո նոր մարդիկ այդ վճարները կատարեն, թե չէ մեր բիզնեսները, փոքր, միջին տնտեսությունը կոչնչանա»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 16-ին, նոր որոշում ստորագրեց, որով Դավիթ Բեգինյանը ազատվեց գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Այս պաշտոնին վարչապետի մեկ այլ որոշմամբ նշանակվեց Սերգեյ Մեղրյանը։
Ռումինիայի նախագահ Քլաուս Յոհաննիսը մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն է մտցրել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
ՈւՂԻՂ․ Արտակարգ դրություն մտցնելու հարցով կառավարության նիստը շարունակվում է
Հունաստան բոլոր ժամանողները պետք է պարտադիր կարգով 14-օրյա կարանտին անցնեն:
Ժանտախտները և նմանատիպ վարակները, մեծ պատերազմները փոխել են քաղաքակրթությունները, իրավական համակարգերը, մշակույթները: Դրա լավագույն օրինակը V-VII դարերում Մերձավոր Արևելքում սկսված ժանտախտն էր: Ըստ տարբեր գնահատականների՝ այդ ժամանակաշրջանում զոհվել է 66 միլիոն մարդ: Միայն 6-րդ դարի երկրորդ կեսին զոհվել է Բյուզանդիայի բնակչության 50%-ը, Կոնստանդնապոլսի բնակչության 60%-ը: VII-րդ դարում ժանտախտի զոհերի քանակը նույնպես ահռելի էր: Իսկ ո՞րն էր դրա հիմնական հետևանքը:
Տանզանիայի առողջապահության նախարարությունը մարտի 16-ին հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Այդ մասին գրել է Citizen տեղական թերթը: Հրատարակության տվյալներով՝ պացիենտը 46-ամյա մի կին է, որը Բելգիայից Տանզանիա է եկել մարտի 15-ին: Նշվում է, որ Բելգիա ժամանելուց առաջ կինը նաեւ այցելել է Շվեդիա եւ Գերմանիա: Տանզանիա վերադառնալուց հետո նա գտնվում էր կարանտինում: Երբ […]
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հորդորում ենք վաղը չհավաքվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև։
Իսպանիայի Մադրիդի ինքնավար հանրակցության կառավարության ղեկավար Իսաբել Դիաս Այուսոն վարակվել է կորոնավիրուսով:
Գերմանիան իր 5 հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի և Դանիայի հետ սահմանները ժամանակավորապես փակում է:
Արտակարգ դրություն. ուշացա՞ծ, թե՞ ճիշտ ժամանակին կայացված որոշում. ՈՒՂԻՂ